կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-08 20:09
Հասարակություն

Հորդորում ենք ադրբեջանական էլ. հասցեներով տեսաուղերձներ կամ դիմումներ չուղարկել. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Հորդորում ենք ադրբեջանական էլ. հասցեներով տեսաուղերձներ կամ դիմումներ չուղարկել. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

«Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն»-ը քաղաքացիներին կոչ է անում որեւէ պարագայում ադրբեջանական էլ. հասցեներին տեսաուղերձներ եւ դիմումներ չուղարկել:

«Ադրբեջանական քարոզչական հարթակները համացանցում տարածում են հայերեն լեզվով հաղորդագրություն, որն ուղղված է գերեվարված և անհետ կորած հայ զինծառայողների հարազատներին։ Քարոզչական տեքստում կոչ է արվում ադրբեջանական որոշ էլեկտրոնային հասցեներով իրենց ուղարկել տեսաուղերձներ, դիմումներ և նամակներ՝ իբրև թե գերեվարված անձանց հետ կապ հաստատելու և նրանց վերադարձնելու համար։

Զգուշացնում ենք, որ տվյալ հաղորդագրությունը տարածող հարթակները ադրբեջանական քարոզչական համակարգի մաս են կազմում։ Դրանք ողջ պատերազմի ընթացքում և դրանից հետո պարբերաբար հրապարակել են հայ զինծառայողների սպանության, կտտանքների և խոշտանգումների կադրեր։ Ակներև է, որ այժմ, օգտվելով Հայաստանում տվյալ խնդրի զգայուն լինելու հանգամանքից և հանդես գալով իբրև թե մարդասիրական նախաձեռնությամբ, ադրբեջանական քարոզչամեքենան նպատակ է հետապնդում հայթայթել տեսաուղերձներ և դիմումներ, որոնք փորձ է արվելու օգտագործել Հայաստանի հանրության շրջանում բարոյալքող և հուսալքող քարոզչություն իրականացնելու համար։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հորդորում ենք չտրվել ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական խայծին և որևէ պարագայում չուղարկել տեսաուղերձներ կամ դիմումներ»,- նշված է հաղորդագրությունում։