կարևոր
14641 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-11 10:43
Տնտեսական

700 ապօրինի հորերը չեն փակում, փոխարենը ձկնաբույծներին ստիպում անհնարին բան անել․ ձկնաբույծները դժգոհ են կառավարության պահանջներից

«Պետք է պատասխանեն՝ ինչո՞ւ չեն փակվում 700 ապօրինի հորերը»։ ձկնաբույծները կառավարությունից պարզաբանում են պահանջում։ Այսօր կրկին վաղ առավոտից հավաքվել են կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց՝ բողոքի ակցիա իրականացնելու։ Շրջակա միջավայրի նախարարությունը խոստացել էր՝ հարցը քննարկել նրանց հետ ու ընդհանուր հայտարարի գալ։ Նախորդ  ցույցից, որը շուրջ 15 օր առաջ էին իրականացրել, որևէ մեկը նրանց չի հանդիպել: 

«700 ապօրինի հորերը չեն փակվում ու թափվում են գետերը, իսկ ամեն ինչ գցում են հարկատուների վրա»  ,-լրագրողների հետ զրույցում ասաց ձկնաբույծներից մեկը։ 

Նոյեմբերի 22-ին Ազգային ժողովը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունեց ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, ըստ որի՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հայտարարել էր, որ նման համակարգերը պետք է թույլ տան վերաօգտագործել ջրի առնվազն 40 տոկոսը: Նախարարն ասել էր օրենքն ընդունենք, հետո կարգը տնտեսվարողի հետ կքննարկենք, սակայն ինչպես ձկնաբույծներն են վկայում՝ նրանց հետ կարգը չի քննարկվում եւ իրենք ունեն մտավախություն, որ կարգը կառավարությունը կարող է մտցնել չզեկուցվող հարցերի շրջանակում, որոշում ընդունել եւ իրենց փաստի առաջ կանգնեցնել։

Մանրամասները՝ տեսանյութում