Փոխարժեքներ
30 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.94 |
EUR | ⚊ | € 443.01 |
RUB | ⚊ | ₽ 4.8004 |
GBP | ⚊ | £ 520.8 |
GEL | ⚊ | ₾ 141.85 |
Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի ու մյուս պաշտոնյաների վարքը, խմբով մարդուն լկտիաբար ծեծելն ուղղակի խուժանություն է, անարգանք պետության ու պետականության նկատմամբ: Այս մասին գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Սա քաղաքական բարձրագույն հովանավորության արդյունք է, որը պետական համակարգ է տեղափոխել քրեական բարքեր:
ՔՊ վերնախավը պաշտոնների է նշանակում մարդկանց, ովքեր իրենց քննադատողների հետ մտնում են «քրեական ռազբորկաների» մեջ և խեղում պետականության արժեքը: Դեռ մի հատ էլ խմբով արդարացնում են տեղի ունեցածը`ինչ-որ քաղաքական հարցերի հղում անելով` այդ կերպ ապացուցելով, որ նեղ քաղաքական ու անձնական շահերը բարձր են պետությունից: Սա դարձել է մեր պետականության գլխավոր սպառնալիքներից:
Պաշտոնյաները պարտավոր են հանդուրժել խիստ, ցնցող քննադատությունը ու նման արձագանքի որևէ իրավունք չունեն: Առավել լկտիություն է նման արձագանքը լրագրողական տեսախցիկների առաջ և ուղիղ եթերում` գիտակցելով, որ իրենց դիտում է հանրությունը:
Արթուր Չախոյանի նկատմամբ նման վարքագիծ ցուցաբերած պաշտոնյաներին քրեական հետապնդման և հետագայում նրանց քրեական պատասխանատվության չենթարկելը կնշանակի տեղի ունեցածի արդարացում, իշխանական շարունակական հովանավորություն»։
Ավելի վաղ՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն իր աշխատակիցների հետ դաժանաբար ծեծի է ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին։
Հիշեցնենք՝ ապրիլի 29-ին Չախոյանը Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի հետ էր գնացել Նոր Նորքի թաղապետի հետ հանդիպման, սակայն նրանք այդպես էլ չհանդիպեցին։ Փոխարենը շենքի առաջին հարկում Մանուկյանը կախեց Տեր-Մարգարյանի լուսանկարները և վրան յոգուրտ լցրեց` ասելով, որ սա հենց իր հայհոյանքների պատասխանն է։
Այսօր էլ՝ ապրիլի 30-ին, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում պետք է հանրային քննարկում լիներ, և ակտիվիստ Արթուր Չախոյանն այսօր ևս թաղապետարան էր եկել` հանդիպելու Տեր-Մարգարյանին և պատասխան պահանջելու ձայնային հաղորդագրություններով իր հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու համար։