կարևոր
5485 դիտում, 6 ամիս առաջ - 2024-04-19 14:27
Հասարակություն

Ցանկացել են ուժով վկայի հագուստները հանել ու առգրավել․ մանրամասներ՝ Շենգավիթի քննչական բաժնում կատարվածից

Ցանկացել են ուժով վկայի հագուստները հանել ու առգրավել․  մանրամասներ՝ Շենգավիթի քննչական բաժնում կատարվածից

Փաստաբան Վահան Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգել է Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին՝ հրապարակելով տեսանյութ։ 

Yerkir.am-ի հետ զրույցում Վահան Հովհաննիսյանն ասաց, որ անձին, վկայի կարգավիճակով, հրավիրել են հարցաքննության որից հետո, առանց ասելու, թե ինչի մեջ է անձը կասկածվում, փորձել են հագուստներն առգրավել։

«Վկայի կարգավիճակով հրավիրված անձը հրաժարվում է  հագուստները տալ՝ ասելով, որ դա իր իրավունքն է, քանի որ կասկածում է, որ կարող են իր դեմ օգտագործել․ հետո քննիչն ասել է,  եթե չես տալիս, հարկադրաբար ենք վերցնում։ Դրանից հետո  ներս են գալիս քրեական հետախուզության մի քանի աշխատակից և ոլորում տվյալ անձի ձեռքերը, գցում են գետնին, ոտքը դնում են գլխն, ձեռնաշղթաներով հարվածելով փորձում են հագուստները վրայից հանել։ Վկայի ինքազգացողությունը վատանում է, ուշագնաց լինում, կանչեցինք շտապօգնություն և մարմնական վնասվածքներով տեղափոխել ենք «Էրեբունի» ԲԿ։ Սա շատ վատ նախադեպ են սարքում, եթե սա արձագանք չստանա, բոլորի նկատմամբ նույնն  են անելու»,-ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Մեր զրույցի պահին տուժած քաղաքացուն էին այցելել ՄԻՊ աշատակիցները։

Հերմինե Զեյնալյան