Շենգավիթի քննչական բաժնի պետի և քննիչի վերաբերյալ քրեական գործն ընդունվել է ՀՔԾ վարույթ
ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության դատախազի որոշմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը` ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի և նույն բաժնի քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ, ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ:
Համաձայն դատախազի որոշման` քննիչը նախաքննության ժամկետն ավարտելուց մեկ օր անց է միջնորդություն ներկայացրել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, որը չի բավարարվել, իսկ քննչական բաժնի պետը նախաքննության ժամկետները պահպանելուն հետևելու իր լիազորությունները պատշաճ չի կատարել: