Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզի Աղվորիկ գյուղում: Իրենց տան անասնագոմում 15-ամյա տղան կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:
Yerkir.am-ի հետ զրույցում Աղվորիկ համայնքի ղեկավար Նար Ղարիբջանյանը նշեց, որ երեխային կախված է հայտնաբերել պապը: «Երեխան գնացել է` գոմը մաքրելու, պապը տեսել է` ուշանում է, անասունների դաշտից գալու ժամն է եկել, ման է եկել, տեսել է թոռը չկա, գնացել, տեսել է` գոմում կախված է»,- պատմեց նա:
Գյուղապետի խոսքով` երեխան հոգեկան առողջական խնդիրներ է ունեցել: Ըստ նախնական վարկածի` ինքնասպանության դիմելու միակ պատճառը դա է եղել:
Ղարիբջանյանը հայտնեց, որ տղան գյուղի 14 աշակերտանոց դպրոցի 8-րդ դասարանի միակ աշակերտն էր: «Տարօրինակություններ ուներ, մանկամիտ էր, բայց միշտ հաճախել է դպրոց: Առաջադիմությունը ցածր է եղել, ուսուցիչները օգնել են, որ փոխադրվի և ավարտի դպրոցը: Իրականում նա ներառական կրթության կարիք ունեցող երեխա էր, բայց քանի որ մեր դպրոցում ներառական կրթություն չկա, նա է դպրոց հաճախել»,- ասաց նա:
Նշենք, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Կատարվում է քննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: