Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այցելել է Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին՝ ծանոթանալու բաժնի կողմից 2018 թվականին կատարված աշխատանքներին, և գերազանց է գնահատել դրանք։
Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ Սամսոն Մաթևոսյանը ՔԿ նախագահին զեկուցել է բաժնի կողմից նախորդ տարի կատարված աշխատանքները:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվել է 1429 քրեական գործ, իսկ 2017 թվականին՝ 1056 գործ:
Քննված քրեական գործերից 558-ի կամ 39,04 %-ի նախաքննությունն ավարտվել է (2017թ.՝ 387 գործ), այսինքն՝ ավարտված քրեական գործերի տեսակարար կշիռն աճել է 44,18 %-ով կամ 171-ով:
Վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում քննվել է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ 34 քրեական գործ (2017թ.՝ 19 գործ): Այդ գործերով որպես մեղադրյալ ներգրավվել է 21 անձ (2017թ.՝ 11 անձ):
Իրականացված մինչդատական վարույթի ընթացքում պարզվել է, որ ավարտված գործերով՝ հանցագործությամբ պետությանը պատճառված գույքային վնասը կազմել է 94.121.000 դրամ, որն ամբողջությամբ վերականգնվել է:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը ոլորտ առ ոլորտ քննարկել է հարուցված քրեական գործերի ընթացքը, դրանք առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ տվել կոնկրետ հանձնարարականներ:
Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձել է նաև քաղաքացիների ընդունելություններին՝ նշելով, որ հանդիպում խնդրող բոլոր քաղաքացիների համար պետք է կազմակերպվի պատշաճ ընդունելություն:
«Գերազանց եմ գնահատում բաժնի կողմից նախորդ տարի կատարված աշխատանքները: Սաստորաբաժանման ղեկավարի, տեղակալների և քննիչների կողմից միահամուռ աշխատանքի արդյունքն է: 2019 թվականի ընթացքում պետք է նույն ինտեսիվությամբ աշխատեք: Մեր համակարգում կադրային փոփոխությունները պայմանավորված են լինելու աշխատանքի արդյունավետությամբ: Որևէ մեկի խնդրանքով առաջխաղացում չեք ունենալու, միայն ու միայն աշխատասիրությունն ու արձանագրած գերազանց արդյունքը կարող են ապահովել համակարգում ձեր առաջխաղացումը»,- ընդգծել է Հայկ Գրիգորյանը:
ՔԿ նախագահը Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետին հանձնարարել է լավագույն քննիչներին ներկայացնել պարգևատրման: