|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Նոյեմբերի 9-ի հայտարարության նախնական տարբերակում եղել է հիշատակում՝ Տավուշի գյուղերի հանձնման վերաբերյալ, հետագայում վերջնական տարբերակում՝ այդ հատվածը դուրս է բերվել։ Այսինքն՝ կարող ենք պնդել, որ նոյեմբերի 9-ին եղել է պայմանավորվածություն, համաձայնություն՝ տեքստից այդ դրույթը հանելու և հետագայում դա իրականացնելու։ Երկրորդ տարբերակն այն է, որ Փաշինյանը երեք տարի բանակցել է այնպես, որ մենք այսօր ավելի վատ վիճակում ենք հայտնվել ու հիմա է պատրաստվում այդ տարածքները հանձնել։ Երկու դեպքում էլ խայտառակություն է։ Այս մասին Եղեգնաձորում, քաղաքացիների հետ հանդիպմանը նշել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նշենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն Վայոց Ձոր էին այցելել ապրիլի 13-ին։
Մանրամասն՝ տեսանյութում