Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկու տարի է այս իշխանությունը խոսում է «խաղաղության դարաշրջան»-ի մասին։ Հիմա խաղաղությունը ավելի հեռու է, քան՝ երբևէ։ Այս մասին Ազգային Ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
«Խաղաղության անվան տակ բերեցին նոր զոհեր, որոնց անունները անգամ դեռ չեն հրապարակել, բերեցին նոր տարածքային կորուստներ, մարդաթափված նոր գյուղեր։ Սկզբում հանուն խաղաղության հանձնեցին Սյունիքի շուրջ ձևավորված անվտանգության գոտին՝ Գորիս-Կապան ճանապարհ։ Արդյունքում թշնամին մտավ մինչև Սևան, մտան ներքին Հանդ՝ նորից ոչ մի փոփոխություն։ Ասում ենք խաղաղության գինն Արցախն է, ասում են Արցախը տանք, Հայաստանը՝ պահենք։ Նախ ո՞վ եք դուք, որ տաք Արցախը՝ ոչնչացնելով Եռաբլուրում հանգչած տղաների զոհողությունները ոչնչացնելով»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ Արցախը մեր ավտանգության բարձիկն էր հողի վրա, հիմա էլ մեր անվտանգության բարձիկն է բանակցություններում։ «Արցախի հանձնման թուղթը ստորագրելու դեպքում, թուղթ է ներկայացվելու նաև Սյունիքի հանձնման , հետո ընդհանրապես Հայաստանի հանձնման վերաբերյալ։ Խաղաղության մասին պայմանագիրը, դեռ խաղաղություն չի նշանակում և ամենևին էլ խաղաղության երաշխիք չէ։ Չկան ոչ մի ռեալ խաղաղության պայամանագրեր։ Փաստատթուղթը լինելու է ոչ այլ ինչ, քան՝ կապիտուլացիա։ Խաղաղություն մուրալու փոխարեն պետք է մեր հողի վրա հասնենք դրան։ Այս իշխանությունից ակնկալել դա պարզապես անհնար է։ Այս մարդիկ 2 տարվա ընթացքում չեն արել ոչին։ ՄԻ իշխանություն ով ետ չի բերել մինչ այսօր իր երկրի տղաների դիերը, ի վերջո այս իշխանությունից ինչ-որ բան սպասելը անիմաստ է»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը: