«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Աննա Գրիգորյանը գրում է.
«Հարգելի ընկերներ, բարեկամներ, հայրենակիցներ, շնորհակալություն եմ հայտնում քարոզարշավի ընթացքում մեզ հետ լինելու, մեզ աջակցելու և ընտրությունների ընթացքում մեզ տրամադրած յուրաքանչյուր քվեի համար։
Միասին մենք ապացուցեցինք, որ գնալով մեծանում է այն մարդկանց թիվն, ովքեր անտարբեր չեն Հայաստանի և Արցախի ապագայի հանդեպ։ Մենք է՛լ ավելի ենք շատանալու։
Մենք չենք հանձնվելու, այլ շարունակելու ենք աշխատել՝ ի գործ դնելով մեր ամբողջ ներուժն ու գործիքակազմը։ Մենք չենք թողնելու հանուն հայրենիքի մղվող մեր պայքարը, այլ է՛լ ավելի եռանդուն ենք լծվելու գործի։ Մենք հանձնելու երկիր չունենք։ Ամեն ինչ դեռ առջևում է»: