կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-14 17:11
Տնտեսական

Այնպես չէ, որ ԵՏՄ-ն վատ միություն է, բայց բոլորս ենք գտնվում ճգնաժամի մեջ. Անդրեյ Սլեպնյով

Այնպես չէ, որ ԵՏՄ-ն վատ միություն է, բայց բոլորս ենք գտնվում ճգնաժամի մեջ. Անդրեյ Սլեպնյով

Այսօր լրագրողների հետ հանդիպման էին եկել ԵԱՏՀ կոլեգիայի անդամներ` նախարարներ Վլադիմիր Գոշինը, Տիմուր Սուլեյմենովը, Անդրեյ Սլեպնյովը, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրացման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը:

 

Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս պետք է վերացնեն այն խնդիրները, որոնք խոչընդոտում են հայ արտադրողներին` արտահանել իրենց ապրանքը, Անդրեյ Սլեպնյովը նշեց, որ Ռուսաստանում ռուբլու արժեզրկումը չէր կարող չանդրադառնալ Հայաստանի տնտեսության վրա:


«Իհարկե, իրավիճակը լավը չէ, որովհետև անկում է արձանագրվում Հայաստանի հետ  ապրանքաշրջանառության մեջ, բայց այդ բացասական երևույթների վերացումը երկարատև պրոցես է: Այնպես չէ, որ միությունը վատն է, միությունը լավն է, տալիս է հնարավորություններ, բայց հիմա բոլորս ենք գտնվում ճգնաժամի մեջ և պետք է միասին դուրս գանք այդ վիճակից` համատեղ ուժերով»,- ասաց նա:


Հարցին, թե ի՞նչ խնդիրների մասին են բարձրաձայնում հայ արտադրողներն ու գործարարները, Սուրեն Կարայանը պատասխանեց, որ հիմնական խնդիրներն են` ԱԱՀ վերադարձման խնդիրը,  բեռնափոխադրումների, միգրացիայի ու կոմունիկացիաների հետ կապված խնդիրները: