կարևոր
5176 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-14 17:57
Հասարակություն

Չեզոքացման օպերացիայի վրա շուրջ մեկ միլիարդ դոլարին հասնող միջոցներ են ծախսվել. Արա Պողոսյան

Չեզոքացման օպերացիայի վրա շուրջ մեկ միլիարդ դոլարին հասնող միջոցներ են ծախսվել. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.

«Իրանական հարյուրավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր Իրաքի և Սիրիայի տարածքով գիշերն ուղղություն են վերցրել դեպի Իսրայել։ Թեպետ իսրայելական ՀՕՊ համակարգերը կարողացել են որոշակիորեն չեզոքացնել հարվածները` ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի տեղական ուժերի օգնությամբ նաև, սակայն իրանական բազմաթիվ հրթիռներ և ԱԹՍ-ներ այնումենայնիվ հասել են թիրախին։

Իսրայելյան որոշ աղբյուրներ նշում են, որ չեզոքացման օպերացիայի վրա շուրջ մեկ միլիարդ դոլարին հասնող միջոցներ են ծախսվել։

Սա մերձավորարևելյան դիմակայության նոր փուլ է, որը այս պահին միահյուսված է հիբրիդային գործողությունների և ուղիղ հարձակման գործողություններով։

Իհարկե, մեծ տարածաշրջանային պատերազմը չի համապատասխանում տարածաշրջանի շահերին, բայց նոր գծվող սահմանները պահանջում են համարձակ գործողություններ, ինչը և անում է Իսրայելը, հիմա նաև Իրանը։