|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Մեղրիի հատվածում ապրիլի 12–ին զինվորական «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետեւանքով զոհված 21-ամյա Ժոզեֆ Ազոլյանը նախորդ տարի հունիսին էր զորակոչվել: NEWS.am-ի հետ զրույցում նրա քույրը՝ Թագուհի Ազոլյանը պատմեց, որ Ժոզեֆը ՌԴ-ից հատուկ էր եկել Հայաստան զինվորական ծառայություն անցնելու համար:
«Մենք Ռուսաստանում էինք ապրում, Ժոզեֆը շատ էր ուզում ծառայեր, նախորդ տարի եկանք Հայաստան, որ ինքը ծառայության մեկներ: Շատ գոհ էր ծառայությունից, միշտ ասում էր, որ ծառայությունը վերջացնելուց հետո ամուսնանալու է: Դեկտեմբերին, որ արձակուրդ էր եկել նշանվել էր, ամուսնանալու նպատակ ուներ ծառայությունից հետո»,- պատմեց քույրը:
Ժոզեֆը ՌԴ-ից վերադառնալուց հետո ընտանիքըի հետ ապրում էր Երեւանում: Ժոզեֆը ընտանիքի միակ որդին էր, ունի մեկ քույր: