|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլն իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին:
Նա, մասնավորապես, նշել է.
«Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) անհանգստացած է Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործով և նրա հանդեպ սպառնալիքներով:
Հայաստանում սահմանադրական կարգը և օրենքի գերակայությունը պետք է երաշխավորված լինեն: Հայաստանի գործող իշխանությունները պետք հավատարիմ մնան Սահմանադրությանը, երաշխավորեն իշխանությունների հակակշռման, փոխզսպման և տարանջատման սկզբունքները:
ԵԺԿ-ն կոչ է անում եվրոպական և այլ միջազգային կառույցների՝ համակ ուշադրությամբ հետևել իրավիճակին և կանխել ցանկացած զարգացում, որը կարող է Հայաստանում ժողովրդավարության խաթարման պատճառ դառնալ»: