կարևոր
4219 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-12 16:55
Քաղաքական

«Ռուսական ժողովրդավարական ֆորում» Երեւանում. ո՞ւմ է հավաքել «Տապանը»

«Ռուսական ժողովրդավարական ֆորում» Երեւանում. ո՞ւմ է հավաքել «Տապանը»

Արտասահմանյան «ժողովրդավարության վաճառողներին» ձախողումները չեն կանգնեցնում – Հատուկ ռազմական գործողությունների մարտադաշտերում թեժ իրադարձությունների, Ռուսաստանի խորքում ահաբեկիչների եւ դիվերսանտների հարվածների եւ ՆԱՏՕ-ի երկրների բավականին բացահայտ նախապատրաստությունների հետեւում կարող է թվալ, որ մեր երկիրը ներսից ապակայունացնելու ծրագիրը՝ Արեւմուտքի կողմից այստեղ մեծացած եւ «վատ մանկիկների» ընդդիմության հաշվին՝  պատրաստ «մի տակառ մուրաբայի եւ թխվածքաբլիթով զամբյուղի դիմաց» վաճառել հայրենիքը, մի փոքր հետին պլան մղվեց։ Ավաղ, բայց ոչ: Միակ բանը, որ փոխվել է վերջին մի քանի տարիների ընթացքում, հատուկ գործողության սկսվելուց ի վեր, նրանց նոր բնակության վայրերն են եւ կանոնավոր հավաքներ անցկացնելը, իհարկե, արեւմտյան կուրատորների խիստ հսկողության ներքո: Ավելին, պետք է խոստովանենք, որ նրանց հետ աշխատանքը, ում հենց երեկ անվանում էին ոչ համակարգային ընդդիմություն՝ բացահայտ դավաճանների մի տեսակ էվֆեմիզմ, միայն ակտիվացել եւ սրվել է։

Ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ դեսպանատանը ՀՀ վարչապետի մոտ է այցելել Ռուսաստանում արգելված USAID գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը: Բանակցությունների արդյունքում հայտարարվել է Հայաստանում 23 մլն դոլարից մի փոքր ավելի ընդհանուր արժեքով նոր ծրագրերի մեկնարկի մասին, մասնավորապես՝ 8,6 մլն դոլար կուղղվի «Էներգետիկ անվտանգության ամրապնդում» ծրագրին, եւս 6 մլն դոլար խոստանում են « Պարենային անվտանգության ամրապնդում» թեմայով, ենթադրաբար, ռուսական ներմուծումը կրճատելու նպատակով։ Արդյո՞ք ԱՄՆ – Եվրամիություն – Հայաստան բելգիական գագաթնաժողովի շրջանակներում քննարկվել է ռուս ռելոկանտների խնդիրը՝ հաստատ հայտնի չէ։ Սակայն USAIID-ի լուրջ ակտիվացումը Հայաստանում եւ նրա ներկայացուցչության ընդլայնումը Երեւանում եւ մարզերում անկասկած փաստ է։ Մասնավորապես, գործակալությունն իր ծրագրերն իրականացնում է Democracy International կառույցի միջոցով՝ ուղղակիորեն ֆինանսավորում ստանալով Պետքարտուղարությունից, ինչը օրգանապես տեղավորվում է հայ ժողովրդի ազգային ինքնության վերափոխման եւ Արարատի ստվերի տակ գտնվող երկիրը Ռուսաստանի եւ ինտեգրացիոն միավորումների համար մնայուն «գլխացավի» աղբյուր դարձնելու ծրագրերի մեջ, որտեղ նրան ոչ պակաս կարեւոր դեր է պատկանում: 

Այս կապակցությամբ անհնար է ուշադրություն չդարձնել մարտի 23-24-ը Երեւանում ռուս լայն հանրության համար աննկատ, այսպես կոչված, «ռուսական Ժողովրդավարական ֆորումին»։Այս միջոցառումն ավելի վաղ անցկացված նմանատիպ հանդիպումների շարքի շարունակությունն էր, մասնավորապես թուրքական Անթալիայում կայացած հակապատերազմական մի քանի համաժողովների, որոնք կազմակերպվել էին Russians Against the War արեւմտյան ցանցային կազմակերպության տեղական մասնաճյուղի կողմից: Թե ինչ «ռուսների» մասին է խոսքը եւ կոնկրետ որ «պատերազմի» դեմ են նրանք հանդես գալիս, կարծում եմ՝ բացատրելու կարիք չկա։ Բավական է նշել, որ նախկինում՝ 2022-2023 թվականներին, առավել ակտիվություն էր ցուցաբերում Լեհաստանում Russians Against the War մասնաճյուղը։Հատկանշական է, որ վերոնշյալ միջոցառումների կազմակերպիչներից մեկը դարձել է ոչ անհայտ «Տապան» (Ковчег) կազմակերպությունը: Նրանց համար, ովքեր տեղյակ չեն` կբացատրեմ:

«Տապանը» նախագիծ է, որը ստեղծվել է 2022 թվականի մարտի 10-ին ոմն Անաստասիա Բուրակովայի կողմից, ով իրեն անվանում է իրավապաշտպան՝ Ռուսաստանի հակապատերազմական կոմիտեի աջակցությամբ։ Նախագծի նպատակը, գոնե պաշտոնականը, ռուս էմիգրանտներին օգնելն է, ովքեր «դատապարտում են Ուկրաինայի դեմ ռազմական ագրեսիան»։ «Տապանի» կայքում նշված է՝ այն ֆինանսավորվում է անհատների կամավոր նվիրատվությունների միջոցով: Դե, հիմա եկեք նայենք նույն «հակապատերազմական կոմիտեին», որը հայտնվել է Ուկրանիայում հատուկ ռազմական գործողությունների բառացիորեն երրորդ օրը՝ 2022ի փետրվարի 27-ին, եւ ստեղծվել է, ինչպես ասում են, վտարանդի մի խումբ ռուս հասարակական գործիչների կողմից։Նպատակը, ի տարբերություն «Տապանի», այլեւս ոչ թե օգնելն է Ռուսաստանից «փախածներին», այլ ոչ ավել, ոչ պակաս «պայքար Պուտինի կառավարման դեմ, որը պատասխանատու է Ուկրաինայում պատերազմի համար, եւ որը կոմիտեն անվանում է բռնապետություն»: Հավակնոտ, ոչինչ չես ասի։

Իսկ եթե ծանոթանանք կոմիտեի անձնակազմի հետ, ապա ամեն ինչ շատ պարզ է դառնում։Կազմում են եւ փախուստի դիմած օլիգարխ եւ բանտարկված հանցագործ Միխայիլ Խոդորկովսկին, եւ պատկերասրահի սեփականատեր-ակցիոնիստ Մարատ Գելմանը, եւ Ռուսաստանի Դաշնության նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովը, եւ շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարրի Կասպարովը, եւ տնտեսագետներ Սերգեյ Ալեքսաշենկոն, եւ Սերգեյ Գուրիեւը, եւ պատմաբան Վլադիմիր Կարա-Մուրզա, եւ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ Յուրի Պիվովարով, եւ քաղաքական գործիչ Դմիտրի Գուդկով, եւ ձեռնարկատերեր Բորիս Զիմին, եւ Եվգենի Չիչվարկին, եւ գրող Վիկտոր Շենդերովիչ, եւ լրագրող Եվգենի Կիսելեւ, եւ նույնիսկ գրող Յուլիա Լատինինա, որը հանրաճանաչորեն հայտնի է «օսիլոսկոպի հրաձիգ» մականունով (Ռուսաստանում բոլորը ճանաչվում են որպես օտարերկրյա գործակալներ): Դե, եւ բացի այդ, կան ավելի փոքր տրամաչափի այլ խայտաբղետ ազատական եղբայրներ: Հատկանշական է՝ կազմակերպությունն իր կայքում որպես խորհրդանիշ օգտագործում է սպիտակ-կապույտ-սպիտակ դրոշը եւ Ուկրաինայի դրոշի գույներով խաղաղության նշանը։

Բայց վերադառնանք անցած ֆորումին։ Դրանում հայտարարված թեմաների թվում էին «Ռուսաստանը ընտրություններից հետո», «ինչպես աջակցել երկրի ներսում հակապատերազմական ռուսաստանցիներին եւ ռուս էմիգրանտներին», «ինչպես օգնել ռուսներին ուկրաինացիներին։ Նախաձեռնություններ եւ աջակցության նոր ձեւեր» եւ այլն: Այնուամենայնիվ՝հարկ է խոստովանել, որ միջոցառումը մեծ ժողովրդականություն չի վայելել ռուս ռելոկանտների շրջանում։ Հնարավոր է՝ դա պայմանավորված էր կազմակերպիչների կողմից փողը հետ գրավելու կամ, ինչպես հիմա նորաձեւ է արտահայտվել, այն դրամայնացնելու հետ։ Системный пестицид տելեգրամ ալիքի փոխանցմամբ՝ քննարկմանը մասնակցել ցանկացողների համար սահմանվել է կազմակերպչական վճար՝ 10 ԱՄՆ դոլարի չափով։ Գումարը կարծես խորհրդանշական է, բայց, չգիտես ինչու, գրեթե ոչ ոք չի ցանկացել բաժանվել դրանից։ Հասկանալի է՝ փողով հայրենիքը ատելը մի բան է, իսկ սեփական հաշվին դա անելը՝ հիմարներ չկան։ Ընդհանրապես, ի տարբերություն Հին Կտակարանի Նոյի, ռուսատյաց «Տապանը» «արարածների» բազմազանությամբ չկարողացավ պարծենալ։

Եվ այնուամենայնիվ, նման անհաջողությունները չեն խանգարում ռուսական Մայդանի արեւմտյան հովանավորներին այն կազմակերպելու ցանկությունից։ Արդեն ապրիլի 16-ին Վաշինգտոնում կկայանա 2024ին առաջին այսպես կոչված «հետռուսաստանի ազատ պետությունների ֆորումը», որը կազմակերպվել է Ջեյմսթաուն հիմնադրամի աջակցությամբ, որի միջոցներով «հետռուսաստանի ազատ պետությունները», ընդհանուր առմամբ, գոյություն ունեն։ Գունավոր հեղափոխությունների պրոֆեսիոնալ հրկիզողների առաջիկա ժողովի քննարկման առարկա կդառնան «ձեւավորվող պետությունների սահմանները, հնարավոր փլուզման ազդեցությունը Ռուսաստանի հարեւանների վրա, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի համար բացվող հեռանկարները»։ Միջոցառման ընթացքում նախատեսվում է հանդես գալ որպես համազեկուցողներ․ Ամերիկյան «Ազատություն ռադիոկայան» եւ «Ամերիկայի Ձայն» տնօրենների օգնական եւ խորհրդական, «Ռուսաստանի ազատ ժողովուրդների ֆորումի» մշտական մասնակից  եւ համատեղության կարգով ԿՀՎ աշխատակից Փոլ Գոբլ Ռուսաստանում անցանկալի Ջեյմսթաու հիմնադրամի ավագ փորձագետ, Ռուսաստանում արգելված USAID-ի եւ ամերիկյան այլ կառավարական կառույցների Արեւելյան Եվրոպայի հարցերով խորհրդական «Ձախողված պետություն. Ռուսաստանի փլուզման ուղեցույց» գրքի հեղինակ լեհական ծագումով ամերիկացի Յանուշ Բուգայսկին բրիտանացի նախկին զինվորական, իսկ այժմ վերլուծաբան, որը համագործակցում է բրիտանական տարբեր վերլուծական կենտրոնների հետ, որոնք մասնագիտացած են Բրիտանիայի անվտանգության քաղաքականության մշակման գործում, այդ թվում՝ Մերձավոր Արեւելքում, Արկտիկայում, Արեւելյան Եվրոպայում- Լյուկ Քոֆի ինչպես նաեւ ամերիկացի դիվանագետ, որը հիանալի խոսում է ռուսերեն, Ուզբեկստանում եւ Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան (հենց նրա օրոք Կիեւում տեղի ունեցավ առաջին Մայդանը, որը հայտնի է նաեւ որպես «նարնջագույն հեղափոխություն») եւ այսօր Ռուսաստանում անցանկալի «Ատլանտյան խորհրդի» Եվրասիական կենտրոնի տնօրեն Ջոն Հերբսթը: Լուսաբանման համար- այն խնդիրներից շատերը, որոնք այսօր ծագում են Ռուսաստանի սահմանների տարբեր երկրներում, նրա ձեռքի գործն են։

Տեսնում եք՝ այս ամենը լուրջ մարդիկ են, եւ, ի տարբերություն բոլոր տեսակի «Տապանների» եւ այլ հավաքույթների բնակիչների, սովոր չեն իզուր լեզվին տալ, պարզապես այն պատճառով, որ նրանք մեծ մասշտաբով են խաղում:
Արդեն ասվեց, սա առաջին եւ, վախենում եմ, ամենեւին էլ վերջին նման իրադարձությունը չէ։ Շարժման մեջ են բոլոր այն ուժերը, որոնք կարող են գոնե ինչ-որ կերպ սասանել ռուսական պետական համակարգի ներքին կայունությունը։ Ուկրաինայում պատերազմը նրանց գլոբալ ծրագրի ընդամենը մի մասն է, ընդ որում՝ ոչ ամենակարեւորը, որքան էլ զարմանալի հնչի։ 
 

Ալեքսեյ Բելով

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի