|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հոկտեմբերի 19-28-ը, Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերության եւ ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, Հայաստանում կանցկացվի «Գրական տապան- 2011. տասը տարի անց» ծրագիրը: Այն կազմակերպվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը գրքի 2012թ. համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու եւ Հայ գրատպության 500-ամյակին ընդառաջ:
«Հայաստանն ամբողջական չէ առանց Եվրոպայի, բայցեւ Եվրոպան ամբողջական չէ առանց Հայաստանի: Մարդկանց հասկանելու ամենալավ տարբերակներից մեկը գրականությունն է»,- ասաց գրող Դավիթ Մուրադյանը:
Ծրագրին մասնակցելու համար Երեւան են ժամանել մի շարք եվրոպացի գրողներ, ովքեր կծանոթանան Հայաստանին, նրա ավանդույթներին ու մշակույթին: