կարևոր
4114 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-11 17:14
Քաղաքական

ՀՀ-ն գործընկերային հարաբերություններում ոչ մի կերպ չի կարող դադարեցնել իր շփումները ՌԴ-ի հետ. Սերգեյ Ստանկևիչ

Ռուս քաղաքագետ Սերգեյ Ստանկևիչը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե ԱՄՆ-ը և ԵՄ-ն չեն գալու և չեն լուծելու Հայաստանի խնդիրները։

Փորձագետի կարծիքով՝ ենթադրել, որ «որոշ մարդկանց հետ վիճելով՝ կարող են քեզ աջակցել ուրիշները, ամենավտանգավոր մոլորությունն է»։

«Էական տարբերություն կա դիվանագիտական երկխոսության պահպանման միջև, որը պետք է լինի բազմավեկտոր և բազմազան։ Պետք է հանդիպեք և խոսեք, առաջին ձեռքից տեղեկացնեք ձեր տեսակետների և մտադրությունների մասին, բայց ենթադրել, որ յուրաքանչյուր հանդիպումից հետո աշխարհը գլխիվայր շուռ կգա, և հնարավոր կլինի վիճել ոմանց հետ, իսկ մյուսներից աջակցություն ստանալ, սա ամենավտանգավոր մոլորությունն է: Դիվանագիտական հաղորդակցությունը պետք է բազմազան լինի, բայց պետք չէ փորձել սարեր շուռ տալ, պետք է մշակել այն հողը, որտեղ գտնվում ես»,- ասել է Ստանկևիչը։

Ըստ քաղաքագետի՝ Հայաստանը ոչ մի կերպ չի կարող դադարեցնել շփումները Ռուսաստանի հետ։

«Հայաստանը գործընկերային հարաբերություններում ոչ մի կերպ չի կարող դադարեցնել իր շփումները Ռուսաստանի հետ, և Հայաստանում ոչ մի պատասխանատու քաղաքական գործիչ չի կարող գիտակցաբար հասնել դրան:Ռռազմավարական առումով միանգամայն ճիշտ ընտրություն եմ համարում Ռուսաստանի հետ հարաբերությունները շարունակելը։ Ես կարծում եմ, որ Հայաստանին պետք է ռազմավարական ադապտացիա, այլ ոչ թե առճակատում, որն ընտրել են այլ պետությունները։

Եվ ես կարծում եմ, որ մենք պետք է առավելագույնս գործենք «3+3»-ի բնական աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայի շրջանակներում։ Այսինքն՝ դրանք Հարավային Կովկասի երեք պետություններն են՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և երեք հարևան խոշոր տերությունները, որոնք տարածաշրջանում համընկնող շահեր ունեն՝ Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը։ «3+3-ը իրատեսական բանաձև է տարածաշրջանի ցանկացած պատասխանատու աշխարհաքաղաքական գործչի համար»,- եզրափակել է Ստանկևիչը։