|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Այսօր ԱԺ-ում 2017թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող` ֆինանսների նախարար Վարդան Արամյանին հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Ձեր նախորդ կառավարություններին արգելված էր քննադատել իրենց նախորդներին: Հովիկ Աբրահամյանի կառավարությանը արգելված էր քննադատել Տիգրան Սարգսյանի կառավարությանը: Դուք է՞լ եք կաշկանդված` քննադատելու ձեր նախորդների կառավարությանը, ներկայացնելու թերությունները, ձախողումները»,- հարցրեց Արամ Մանուկյանը:
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը պատասխանեց. «Խոսքը չի գնում արգելքի մասին, այլ, որ պետք է պահպանել գործընկերային սոլիդարությունն ու կոռեկտությունը: Անընդհատ նախկիններին քննադատելը ես չեմ ընդունում, ես ունեմ իմ անելիքները, դրանք պետք է անեմ` անկախ այն բանից` մեր նախկիններն ինչ են արել, ինչ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ ցուցանիշներ են թողել: Ռեսուրսները պետք է ուղղել ապագային, ոչ թե ընկնել քննադատությունների ու դրանց արձագանքների ճիրանը»: