Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ նախագահ, առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանը գրում է․
«Առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն ինքնուրույն իրականացնելու համար ավագ բուժաշխատողները, որպես ֆիզիկական անձինք, պետք է ստանան անհատական լիցենզիա՝ անկախ նրանց աշխատանքի վայրից, իսկ կլինիկական օրդինատորները (կլինիկական ռեզիդենտները), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատություններում ուսումնառող անձինք՝ անցումային անհատական լիցենզիա:
Անհատական լիցենզիան և անցումային անհատական լիցենզիան տրամադրվում է կենտրոնացված քննության հանձնման արդյունքում: Կենտրոնացված քննության կազմակերպման և իրականացման կարգը, կենտրոնացված քննության արդյունքների բողոքարկման կարգը, կենտրոնացված քննություն իրականացնող քննական հանձնաժողովի ձևավորման կարգը, աշխատակարգը և անհատական կազմը սահմանում է լիազոր մարմինը։
Լիազոր մարմնին, այսինքն ՀՀ առողջապահության նախարարությունը, առաջարկում եմ մրցույթային հանձնաժողովը կազմել բացառապես մասնագիտական ասոցացիաների և անկախ առողջապահական բնագավառի հասարակական կազմակերպությունների անդամներից, սահմանել հանձնաժողովների գործունեության ժամկետներ՝ կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար (չկրկնել առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության մրցութային հանձնաժողովների կազմման պրակտիկան, երբ հանձնաժողովի անդամության թեկնածուների ցանկը հաստատվել է լիազոր մարմնի կողմից ու այլևս ոչ մի հասարակական կազմակերպության մասնակցություն մերժված է, քանի որ արդեն կան անժամկետ «ընտրվածները»....)։
Մնացածի մասին ՝ հաջորդիվ»։