կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-10 16:27
Քաղաքական

Դատական համակարգում կոռուպցիա կա, պետք է վերացվեն կոռուպցիոն ռիսկերը. Արտակ Զեյնալյան

Դատական համակարգում կոռուպցիա կա, պետք է վերացվեն կոռուպցիոն ռիսկերը. Արտակ Զեյնալյան

Եթե այստեղ կա վեճ, ուրեմն արդարադատության նախարարն այստեղ անելիք չունի: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսպես արձագանքեց Փաշինյանի՝ մաքսատան աշխատակիցներին աշխատանքից ազատելու վերաբերյալ լրագրողների հարցին:

Դատական համակարգում  կոռուպցիայի վերաբերյալ նախարարը նշեց. «Դատական համակարգում կոռուպցիա կա, համենայն դեպս, նման ընկալում և տպավորություն կա, ինչի մասին են խոսում այն  բացահայտումները, կոռուպցիայի մասով ձերբակալությունները, որոնք տեղի են ունենում, ինչպես նաև այն գործերը, որոնք այս պահին քննվում են: Այդպիսի երևույթ կա, և դա պետք է արմատախիլ արվի: Իհարկե, պետք է նաև վերացվեն կոռուպցիոն ռիսկերը: Կոռուպցիոն ռիսկերից է սոցիալական երաշխիքի ցածր մակարդակը. դատավորները պետք է ունենան բավարար սոցիալական երաշխիքներ, վաստակ և համարժեք կենսաթոշակ: Հայաստանը Եվրոպայի խորհրդում այս առումով գտնվում է վերջին տեղում` ամենավերջին տեղն է զբաղեցնում: Հիմա յուրաքանչյուր դատավոր միջին հաշվով ստանում է 1100 եվրոյին համարժեք դրամ, իսկ նախավերջին տեղում գտնվող Մոլդովայում դա ավելի քան 3 անգամ բարձր է: Սա այդ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործոններից մեկն է»: