| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Հարցադրումների միջոցով պարզել ենք` չկա մի ոլորտ, որտեղ կոռուպցիոն ռիսկեր չլինեն, բայց վերջին տվյալներով կրթության համակարգը ամենակոռուպացվածն է»,- այս մասին այսօր ասուլիսում հայտնեց Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնների (ՇՊԱԿ) համակարգող Մարատ Ատովմյանը:
ՇՊԱԿ-ի ազգային ցանցը Հայաստանի կոռուպցիոն ռիսկերի նվազեցման առաջարկներ է ներկայացրել չորս զգայուն համակարգերում՝ սոցծառայությունների մատուցում, դատական ակտերի կատարում, քաղաքացիական ակտերի գրացման գրասենյակ եւ կենսաթոշակների հաշվարկում:
«Քաղաքացիների դժգոհություններ միշտ էլ լինում են, հիմնական պատճառը պաշտոնյաների կողմից վարվեցողության կանոններին չտիրապետելն է՝ անհարկի վիրավորում են քաղաքացիներին, սպառիչ պատասխան չեն տալիս եւ իրենց մերժումը չեն հիմավորում»,-ասաց Մ. Ատովմյանը:
Իսկ Արմավիրի ՇՊԱԿ-ի համակարգող Նաիրա Առաքելյանը, խոսելով տարիքային ապահովագրական կենսաթոշակի նշանակման մասին, ասաց. «Գյուղական համայքներում մարդիկ ունեն աշխատանքային գրքույկներ, բայց նրանց աշխատած հիմնարկներում աշխատանքային ստաժը հաստատող արխիվային տեղեկանքը պահպանված չէ: Դրա բացակայության դեպքում նրանք կարող են այն վերականգնել դատական կարգով: Մարդիկ չգիտեն իրենց իրավունքները, դրա համար էլ շատ հաճախ հարցը լուժում են կաշառքով»:
Մարատ Ատովմյանը մեր երկիրը գնահատեց ոչ թե աղքատ, այլ աղքատ հանրային կառավարում ունեցող երկիր եւ եզրակացրեց. «Լավ կառավարման մոդել ունեցող երկրում է միայն հնարավոր նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը»: