|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Շաբաթ՝ ապրիլի 6-ին, «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Տավուշի մարզ։ Առաջին կանգառը Կիրանց գյուղն էր, որտեղ պատգամավորները զրուցել են գյուղացիների հետ։
Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը ներկայացրել է դիրքային առավելությունը, որն այս պահին ունի հայկական կողմը և խոսել այն հետևանքների մասին, որոնք կսպասվեն մեզ, եթե Տավուշի 4 գյուղերը հանձնվեն թշնամուն։ Գյուղացիները ընդգխել են, որ իրենք զիջելու բան չունեն։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը նշել է այն մասին, որ այն ինչ պատրաստվում է անել Փաշինյանի իշխանությունն ընդամենը միակողմանի զիջում է, որի հետևանքով կփլվի անվտանգային ամբողջ համակարգը։
«Այս հողերը ոչ Նիկոլ Փաշինյանինն է, ոչ քոնն է, ոչ իմը, բայց միևնույն ժամանակ է բոլորինս է։ Այստեղ, ոսկեպարցու, կիրանցու հարց չկա, հայ ժողովրդի հարցն է։ Եվ օղակը փորձում են սեղմել ՀՀ-ի շուրջը» ,-ընդգծել է խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում