կարևոր
7369 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-07 18:17
Հասարակություն

Հակազդեցություն` տավուշյան, համահայաստանյան և համահայկական մակարդակներում. Իշխան Սաղաթելյանը հրապարակել է առաջիկա քայլերը

Հակազդեցություն` տավուշյան, համահայաստանյան և համահայկական մակարդակներում. Իշխան Սաղաթելյանը հրապարակել է առաջիկա քայլերը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում ներկայացրել է Տավուշյան ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ իրականացվելիք ծրագրերն ու գործողությունները.

«Շաբաթ օրը «Հայաստան» խմբակցության գործընկերների հետ կրկին Տավուշի մարզում էինք: 

Այս ընթացքում մեր բոլոր հանդիպումները և շփումները հստակ ցույց են տալիս, որ Տավուշում իշխանության առաջարկած միակողմանի զիջումների օրակարգի դեմ ձևավորվել է հանրային հակազդեցություն:

Տավուշի մեր հայրենակիցներն ամբողջությամբ գիտակցում են միակողմանի զիջումների հետևանքները, ինչը տեղական մակարդակում առաջացրել է բավականին լուրջ հակազդեցություն:

Տեղում այս ուղղությամբ մեծ ծավալի աշխատանքներ են իրականացնում ընդդիմադիր քաղաքական ուժերը, հոգևոր, հանրային- հասարակական գործիչները, որոնց ուղերձը մեկն է՝ կանգնել տավուշցու արդար պահանջի կողքին։

Սակայն, ոչ պակաս կարևոր խնդիր է հարցի լոկալիզացիայից խուսափելը։ Անվտանգությանը սպառնացող այն մարտահրավերը, որի առջև այսօր կանգնած է Տավուշում ապրող մեր հայրենակիցը, դա միայն իր խնդիրը չէ. սա համազգային նշանակության հարց է։

Հետևաբար, հակազդեցություն և դիմադրություն պետք է ձևավորել միաժամանակ երեք հարթության՝ տավուշյան, համահայաստանյան և համահայկական մակարդակների վրա:

Վերը նշված բոլոր ուղղություններով աշխատանքներն ընթացքի մեջ են:

Նշեմ դրանցից մի քանիսը, որոնք պլանավորել ենք առաջիկա օրերին.

-Ազգային ժողովում հրատապ օրակարգով նիստ, հայտարարության նախագծի ներկայացում,

-Ազգային ժողովում խորհրդարանական լսումներ,

-աշխատանք միջազգային հարթակներում,

-մարզային հանդիպումների շարք,

- անվտանգության հարցերով մասնագիտական քննարկումների, ֆորումների կազմակերպում,

- համահայկական մասշտաբով իրազեկման եւ զորակցական ակցիաների իրականացում։

Մենք այս բոլոր մակարդակներում համատեղ ուժերով պետք է ձևավորենք իրական հակազդեցություն և համազգային դիմադրություն, որն ի զորու կլինի կոտրել չդադարող զիջումների շղթան և բեկել մեր ընթացքը»։