կարևոր
6055 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-06 14:28
Քաղաքական

Հիմա ժամանակը կաշխատի հօգուտ Ադրբեջանի․ Աստված չանի, որ ձեր եվրոպական «երազանքները» ՀՀ-ին դարձնեն տարածաշրջանային մուտանտ. քաղաքագետ

Հիմա ժամանակը կաշխատի հօգուտ Ադրբեջանի․ Աստված չանի, որ ձեր եվրոպական «երազանքները» ՀՀ-ին դարձնեն տարածաշրջանային մուտանտ. քաղաքագետ

Թե ի՞նչ տեղի ունեցավ երեկ Բրյուսելում, կհասկանան քչերը, շա՜տ քչերը, կխոսեն եզակիները, իսկ թե ի՞նչ կլինի հետո` կգիտակցեն առավել քչերը։ Իշխանական և պրոարևմտյան քարոզիչները կփառաբանեն, ռուսական և պրոռուսական քարոզիչները կանիծեն, իսկ իրականությունը Բրյուսելի ու Երևանի համապատասխան շենքերում լո՜ւռ կծխի...Բայց այդ ամենի ճարտարապետները ենթադրում եմ ամեն ինչ լավ գիտեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Արա Պողոսյանը։

«Ուստի, եթե չգիտեն այնուամենայնիվ, հույս ունեմ այնքան խելք կունենան(կասկածում եմ) որ հավասարակշռեն տարածաշրջանում Հայակական քաղաքականությունը առնվազն Իրանի և Հնդկաստանի հետ ռազմավարական դաշնակցային պայմանագրեր ստորագրեն, կամ առնվազն նման գործընթաց սկսեն։
Ժամանակը աշխատելու է արդեն ի վնաս մեզ, և չտա Աստված, որ ձեր եվրոպական «երազանքները» Հայաստանին դարձնեն տարածաշրջանային մուտանտ` բոլորից մեկուսացված իզգոյ։

Հիմա ժամանակը կաշխատի հօգուտ Ադրբեջանի, որովհետև ձեր ստեղծած իրավիճակը Ռուսաստանին կստիպի Իրանին ևս ներգրավել Հարավային Կովկասում հակաարևմտյան կոալիցիա, որի դեպքում Հայաստանը կկտրվի հարավից հայտնվելով շրջափակված Արցախի Հանրապետության վիճակում։

Իրանի շահերը միշտ չէ, որ կհամընկնեն մեր շահերի հետ` արեւմտյան կուրսի որդեգրման դեպքում և դա կստիպի Իրանին փոխել իր քաղաքականությունը Հարավային Կովկասում...ի վնաս Հայաստանի...»,- գրել է Պողոսյանը։