կարևոր
370 դիտում, 5 ժամ առաջ - 2025-09-04 15:07
Աշխարհ

Հայ-ադրբեջանական պայմանավորվածությունները Վաշինգտոնում փոխում են տարածաշրջանային հաշվեկշիռները՝ հօգուտ Թուրքիայի

Հայ-ադրբեջանական պայմանավորվածությունները Վաշինգտոնում փոխում են տարածաշրջանային հաշվեկշիռները՝ հօգուտ Թուրքիայի
Վերջերս ազգին ուղղված իր ուղերձում ՀՀ վարչապետը հավաստիացրեց՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված է խաղաղություն՝ չմոռանալով հատուկ նշել ԱՄՆ նախագահի «անգնահատելի» դերը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեւակերպված պայմանավորավծությունների ձեռքբերման գործում: Ենթադրելի է, սակայն, որ Էրդողանի (որին նիկլորը հունիսին էր այցելել) դերն այս բազմաժանր գործընթացում պակաս չէ, եւ Թուրքիայի առաջնորդը կարող էր,ամենայն հիմնավորմամբ, ներկա գտնվել Սպիտակ տանը՝ որպես «ճակատագրական» բանակցությունների լիիրավ մասնակիցներից մեկը։ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների կողմից նախաստորագրված խաղղոության համաձայնագիրը Անկարայի համար հնարավորություն է բացում դիվանագիտական կապերի ավելի քան երեսուն տարվա ընդմիջումից հետո հարաբերություններ հաստատել Երեւանի հետ եւ հնարավոր է փոխել ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում, գրում է, օրինակ, Al Monitor-ը։ Տասնամյակների խոսակցություններից հետո ավելի իրական ուրվագծեր ձեռք բերելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը «նորահայտ» Թրամփի երթուղին հանուն միջազգային խաղաղոթյան եւ բարգավաճման» (TRIPP) պիտակի ներքո Ադրբեջանի հիմնական տարածքը կմիացնի դեպի ծով ելք չունեցող Նախիջեւանի հետ, որը գտնվում է Հայաստանի, Իրանի եւ Թուրքիայի միջեւ:

1990-ականների սկզբին այն ժամանակ աղմկահարույց ՛Գոբլի պլանը» դիտարկվեց ոչ միայն ամերիկյան, այլեւ առաջին հերթին թուրքական շահերի համատեքստում։ Թուրքիայի ԱԳՆ 2025 թ-ի օգոստոսի 8-ի հայտարության մեջ ողջունվում է «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կայուն խաղաղության հաստատման գործում ձեռք բերված առաջընթացը, ինչպես նաեւ այդ կապակցութայմբ այսօր Վաշինգտոնում արձանագրված պարտավորությունները», ինչպես նաեւ երախտագիտություն է հայտնվում Սպիտակ տան տիրոջը: Քանի որ Էրդողանը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորումը կախվածության մեջ է դրել Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության համաձայնագրից, երկար սպասված համաձայնագրի կնքումը (թեկուզ ոչ վերջնական) կարող է Անկարայի համար ճանապարհ բացել Երեւանի հետ հարաբերությունների «լիաֆորմատ» կարգավորման համար։ Բաքվի եւ Երեւանի միջեւ հաշտեցումը նաեւ զարկ է տալիս հայ-թուրքական սահմանին սահմանային անցումների վերագործարկման ջանքերին, ինչը նպաստում է առեւտրի զարգացմանը եւ թուրքական բիզնեսի համար նոր տնտեսական հնարավորությունների ստեղծմանը: Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը 1993 թ-ի գարնանը Քելբաջարի շրջանում հայկական ուժերի ռազմական գործողությունների խորապատկերին՝ հետեւելով Երեւանի հետ տարածքային վեճերում Բաքվին աջակցելու անփոփոխ ուղեգծին։

Ավելին, վաշինգտոնյան պայմանավորվածությունները ճանապարհ են բացում դեպի նավթով եւ գազով հարուստ Կասպյան ավազան եւ Կենտրոնական Ասիա Թուրքիայի «ռազմավարական միջանցք» ձեռք բերելու համար, որը համարվում է տարածշրջանային առեւտրի եւ էներգառեսուրսների փոխադրման համար կարեւորագույն կապող օղակ։ Անկարան նաեւ հույս ունի՝ այդ միջանցքը «դարպաս» կդառնա դեպի Կենտրոնական Ասիայի թյուրքական հանրապետություններ եւ նույնիսկ Չինաստան՝ նոր խողովակաշարերի, երկաթուղային եւ ավտոմոբիլային նախագծերի միջոցով:

Միեւնույն ժամանակ, Ադրբեջանի արտաքին քաղաքակնության եւ տարածաշրջանային հարցերով փորձագետ Ջավիդ Վելիեւը զգուշացնում է՝ Զանգեզուրի միջանցքի կառուցման նախապատրաստման մակարդակը տարբեր հատվածներում տարբեր է, ինչը հանգեցնում է դրա շահագործման հետաձգման: «հայերը գրեթե ոչինչ չեն արել միջանցքի իրենց հատվածում՝ 43 կմ, եւ դրա հետ մեկտեղ Ադրբեջանում աշխատանքների մեծ մասն արդեն ավարտվել է»: Վելիեւը հարց է տալիս, թե որքա՞ն ժամանակ կարող է պահանջվել միջանցքը շահագործման հանձնելու համար՝ հաշվի առնելով, որ այն պետք է ներառի արագընթաց մայրուղի, երկաթուղիներ, օպտիկամանրաթելային մալուխներ եւ, հնարավոր է, էլեկտրահաղորդման գծեր, ինչպես նաեւ արտահանման խողովակաշարեր: Պաշտոնական Բաքվի մոտեցումներին համահունչ՝ նա պնդում է, որ Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելը եւ տարծքային պահանջներից հրաժարվելը կլուծի Երեւանի եւ Բաքվի միջեւ վերջին չլուծված հարցը՝ ճանապարհ բացելով միջանցքի կառուցման հետագա առաջընթացի համար։

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի խոսքերով՝ վաշինգտոնյան պայմանավորվածույունները «Թուրքիայի առջեւ ճանապարհ են բացում Հարավային Կովկասում իր տարածաշրջանային դերի վերականգնման համար։ .. հատկապես հաշվի առնելով, որ Ռուսաստանը նախկինի պես շեղված է եւ ուժասպառ Ուկրաինա անհաջող ներխուժումից»։

Շատ թուրք հեղինակներ պարտվողների շարքին են դասում Ռուսաստանն ու Իրանը։  Մարատ Յեթկինի կարծիքով՝ Վաշինգտոնի միջնորդական ջանքերը կարող են ոչ միայն հանգեցնել ադրբեջանա-հայկական հակամարտության վերջնական լուծմանը, այլեւ Անկարայի համար հնարավորություն են ստեղծում առաջ մղելու իր ռազմավարական տեսլականը տարածաշրջանում՝ ձեռք բերելով լրացուցիչ հեղինակություն որպես տարածաշրջանային քաղաքականության ակտիվ սուբյեկտ: Լրագրողը շեշտը դնում է «Զանգեզուրի միջանցքի» ապաշրջափակման կարեւորութայն վրա, որը կարեւոր է Թուրքիայի առեւտրային, էներգետիկ եւ աշխարհաքաղաքական դերի բարձրացման համար: Միեւնույն ժամանակ, սա հնարավորություն է թյուրքական պետությունների միջեւ ուղիղ կապի ի հայտ գալու եւ նոր հավասարակշռություն ձեւավորելու համար։ Նախիջեւանով Ադրբեջանի հետ հաղորդակցությունն ապաշրջափակելու եւ Կենտրոնական Ասիա ուղիղ ելք ունենալու ակնհայտ գաղափարից բացի, ընդգծվում են նաեւ այլ ուժեղ կողմեր, այդ թվում՝ թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում համակարգման ուժեղացումը: Բաքվի շահագրգիռ քարոզիչները Թուրքիային, Ադրբեջանին, Ուզբեկստանին եւ Ղազախստանին անվանւեեմ են թյուրքական պետությունների կազմակերպության հովանու ներքո Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի միջեւ հետագա ինտեգրման հիմնական շահառուներ:

Յեթկինը ԱՄՆ-ի ջանքերին դրական քայլ է նայում՝ կարծելով, որ Անկարայի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղ նախաձեռնություններին եւ հայ-թուրքական հարաբերությունների բնական ճանապարհով կարգավորմանն ուղղված նախաձեռնություններին Թուրքիային միջնորդ են դարձնում:Տարածաշրջանում ԱՄՆ-ի հզորացումը Յեթքինի կողմից Թուրքիայի շահերին համապատասխանող քայլ է համարվում։  Նրա կարծիքով՝ «Թրամփի ճանապարհը» միանշանակ բացասաբար է ազդում Ռուսաստանի շահերի վրա տարածաշրջանում, որը նրա համար կարեւոր է տարանցիկ տեսանկյունից։  Թուրք լրագրողը ոչ պակաս կարեւոր քայլ է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ Բաքվի եւ Երեւանի աջակցությունը։ Թեեւ 2020-2023թթ. Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո այս միջազգային միջնորդական ձեւաչափը լիովին դադարել է ընկալվել որպես արդիական, ամերիկյան միջնորդությամբ դրա դադարեցումը Վաշինգտոնին խորհրդանշական նախաձեռնություն է տալիս, ինչը կրկին Անկարային թույլ է տալիս ավելի ազատ զգալ Հարավային Կովկասում:

Հատկանշական է՝ Յեթկինի համար Թուրքիան պետք է ճիշտ կառավարի հավասարակշռությունը, չնայած մանեւրելու նոր տարածքի ի հայտ գալուն։ Չհերքելով Ռուսաստանի հետ խորը շփումների պահպանման անհրաժեշտությունը՝ նրանք հանդես են գալիս տարածաշրջանում նոր իրականության առավելություններից օգտվելու օգտին՝ նվազագույնի հասցնելով Իրանի հետ հարաբերությունների վատթարացման ռիսկերը եւ շարունակելով հայ-թուրքական կարգավորումը։ Այլ կերպ ասած՝ Անկարան շարունակում է բազմավեկտոր քաղաքականություն վարել՝ ուղղակի բախման չգնալով տարածաշրջանային այլ սուբյեկտների հետ։

Այսպիսով, ամերիկյան միջնորդությունը Կովկասում ավելի շատ դրական է գնահատվում, որպես Թուրքիայի ազգային շահերին համապատասխան։ Միեւնույն ժամանակ, հարցեր են տրվում տարածաշրջանում նոր խաղացողի ի դեմս բարդ բաղադրիչ ներդրումային կոնսորցիումի ի հայտ գալու հնարավոր հետեւանքների մասին՝ ինչ-որ մասնավոր ռազմական կառույցների պաշտպանության ներքո։ «Զանգեզուրի միջանցքի» բացումը հատուկ նշանակություն է ներկայացնում Թուրքիայի, թյուրքական աշխարհի եւ ողջ միջազգային հանրության համար, սակայն ներկա փուլում շատ կարեւոր է մշակել այդ երթուղու աշխատանքի մեխանիզմի բոլոր մանրամասները՝ ընտրողական մոտեցումից խուսափելու նպատակով, ասում է Թուրքիայի քիչ հայտնի «Մեծ միասնություն» կուսակցության ղեկավար Մուստաֆա Դեստիջին՝ հարց տալով. «Ի՞նչ կլինի, եթե միջանցքի համար պատասխնատու ընկերությունը որոշ պահի փորձի սահմանափակել կամ ամբողջությամբ արգելափակել որոշակի երկրից բեռների մուտքը»։ Առանց ձեռքերը ծալած նստելու՝ Թուրքիան ակտիվորեն զարգացնում է տրանսպորտային ենթկառուցվածքները սահմանամերձ արեւելյան շրջաններում։Այսպես, օգոստոսի 22-ին Իգդիրում դրվեց Կարսից մինչեւ Նախիջեւանի ինքնավարության սահման 224 կմ երկարությամբ երկուղի էլեկտրաֆիկացված երկաթուղու հիմքը, որը կոչված էր փակելու այսպես կոչված «կովկասյան տրանսպորտային օղակը»։

Ի թիվս այլ բաների, դրա համար կպահանջվի 10 կամրջային կոնստրուկցիաների կառուցում, այդ թվում՝ 3 կամարակապ կամուրջների կառուցում 2,8 կմ-ի վրա եւ հինգ թունելների կառուցում ընդհանուր 11,3 կմ-ի վրա: Գծի թուրքական հատվածւմ նախատեսվում է կառուցել հինգ կայարան՝ Դիգոր, Թուզլուջա, Իգդիր, Արալիք եւ Դիլուջու: Նախագիծը նախատեսվում է ավարտել մինչեւ 2030 թ-ը։ Նախիջեւանի տարածքում նախատեսվում է երկրորդ ուղիների շարում Վելիդաղ-Օրդուբադ հատվածում, որն այս կամ այն կերպ Հայաստանի հարավային ծայրով ենթադրվում է կապել Զանգիլանի (Ադրբեջանի հիմնական տարածք) հետ:

 

Ալեքսանդր Գրիգորեւ

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի