Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիսում 2 օր առաջ ներկա եւ նախկին մարզպետների որդիների միջեւ տեղի ունեցած զինված բախման դեպքով քրեական գործ է հարուցվել, 2 հոգի տուժող է ճանաչվել, սակայն ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել, ոչ մեկը ձերբակալված չէ։ Մինչդեռ ամբողջ Սյունիքը գիտի, թե ովքեր են զինված «ռազբորկայի» մասնակիցներն ու կրակողները։
Բանն այն է, որ գլխավոր դերակատարը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին է, որն ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել՝ վիրավորելով 2 հոգու։ Ըստ սյունեցիների, նա նույնպես վիրավոր է, սակայն բուժօգնության համար չի դիմել, թաքնված է։
Հիմա իրավապահները ձգտում են նրան ջրից չոր դուրս բերել, թեեւ տուժողներից մեկը կոմայի մեջ է, եւ վիճակը շատ ծանր է։ Փոխարենը իրավապահները ջանասիրաբար բերման են ենթարկում եւ կալանավորում Սյունիքի համայնքապետերին։ Ընդ որում՝ Մեղրիի, ապա Գորիսի քաղաքապետերին՝ նույն սցենարով, խաբեությամբ։
Ասում են՝ մի քիչ սպասեք մոտակայքում, քննիչը չկա, ապա դիմակավորված անձինք հայտնվում են, գետնին տապալում եւ ձերբակալում իրենց համայնքում հարգանք վայելող, կռված հերոսներին։ Եվ երկիրն այսպես կամաց ընկղմվում է իրավական «բեսպրեդելի» մեջ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում