|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը չի բացառել, որ ԱՄՆ նախագահը կարող է իր լիազորություններն օգտագործել Ազատության աջակցման ակտի 907-րդ լրացման գործողությունը դադարեցնելու համար, որը սահմանափակում է Ադրբեջանին ԱՄՆ-ի կողմից պետական մակարդակով օգնության տրամադրումը: Նա այս մասին ասել է «Ամերիկայի ձայն» հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում. հայտնում է ТАСС-ը:
«Այդ դրույթը հաստատվել է Կոնգրեսի կողմից: Իշխանության գործադիր ճյուղը պարտադիր չէ, որ նույն քաղաքական գիծն ունենա, և մեր Սահմանադրության համաձայն՝ իրականում հենց նախագահն է որոշում երկրի արտաքին քաղաքական ուղեգիծը»,- ասել է Բոլթոնը: