Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
«Գելափ»-ը հրապարակել է Տավուշի սահմանազատման ու Փաշինյանի աշխատանքի վերաբերյալ 2024-ի մարտին իրականացրած «AntiPuzzle» խորագրով հարցման արդյունքները։ Թվերը հրապարակել է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։
Փաշինյանն առաջարկում է Ադրբեջանի հետ սահմանազատումն իրականացնել Տավուշի մարզից, ինչը նշանակում է՝ 4 բնակվայրերի փոխանցումը Ադրբեջանին։ Հարցվածների 2․9 տակոսի համար սա միանշանակ ընդունելի է, 6 տոկոսի համար՝ ավելի շուտ ընդունելի, 7․8 տոկոսի համար՝ ավելի շուտ ընդունելի չէ։ 79․9 տոկոսը նշել է, որ ընդհանրապես ընդունելի չէ, իսկ 3․6 տոկոսը դժվարացել է պատասխանել։
Փաշինյանի աշխատանքի գնահատման մասին հարցման արդյունքներն աննախադեպ են։ Եթե 2023-ի հունվարին հարցվածների 13․8 տոկոսն էր նրա աշխատանքը լիովին դրական գնահատում ,ապա այս տարվա մարտին այն կիսվել է, հարցվածների միայն 8 տոկոսն է նրա աշխատանքը լիովին դրական գնահատում։
Մանրամասն՝ տեսանյութում