կարևոր
5146 դիտում, 3 ամիս առաջ - 2024-07-27 12:29
Հասարակություն

Աշխատակիցները դեմ են Ագրարային համալսարանի երկրորդ մասնաշենքի հանձնմանը ֆրանսիական համալսարանին․ հայտարարություն

Աշխատակիցները դեմ են Ագրարային համալսարանի երկրորդ մասնաշենքի հանձնմանը ֆրանսիական համալսարանին․ հայտարարություն

Yerkir.am-ը ստացել է Ագրարային համալսարանի մի խումբ աշխատակիցների հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորև․

«Վերջերս շրջանառվող լուրերի համաձայն Հայաստանի ազգային ագրարային համալսարանի երկրորդ մասնաշենքը հանձնվելու է Հայաստանում ֆրանսիական համալսարանին: Վերջին տարիներին ուսանողների, դիմորդների ու ընդունվողների թվաքանակի կտրուկ անկումը հանգեցրել է համալսարանի ֆինանսական վիճակի վատթարացմանը, աշխատակիցների ու դասախոսական կազմի կրճատմանը:

Անցած դարի 30-ականներից սկսած պետությունը մշտապես իր աջակցությունն է ցուցաբերել հանրապետության 2 գյուղատնտեսական բուհերին՝ ապահովելով անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով, ուսումնական շինություններով և հողատարածքներով: Համալսարանի երկրորդ մասնաշենքում տեղակայված են ագրոինժեներական մասնագիտական ամբիոններն ու լաբորատորիաները: Լաբորատոր թանկարժեք և բացառիկ սարքավորումներն իրենց ֆունկցիոնալությամբ և մեծ չափերի պատճառով անգամ մոնտաժվել են մասնաշենքի շինարարության ժամանակ: Նույն մասնաշենքում է տեղակայված նաև համալսարանի գիտական գրադարանը, որտեղ է պահվում է 140000 անուն և ավելի քան 550000 միավոր գրականություն: Գրադարանում առկա է նաև գյուղատնտեսությանը վերաբերող բացառիկ գրականություն, որոնք տպագրվել են 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին:

Առաջին և երկրորդ մասնաշենքերի համալիրը վերացնելով` համալսարանը կկանգնի անդառնալի խնդիրների առաջ:

Անկախացումից անմիջապես հետո ֆրանսիական կառավարությունը մեծ աջակցություն է ցուցաբերել ագրարային համալսարանին, որի մասին մինչ օրս մեծ երախտագիտությամբ համալսարանում հիշում են: Սակայն ափսոսանք ենք հայտնում, որ այսօր Հայաստանի համար կարևոր՝ գյուղատնտեսական կրթության զարգացման օժանդակելու փոխարեն փորձ է արվում կազմաքանդելու տասնամյակների պատմություն ու ավանդույթներ ունեցող բուհը:

Կոչ ենք անում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին, հաշվի առնելով հանրապետության տնտեսութ

Կոչ ենք անում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը և Հայաստանում ֆրանսիական համալսարանին, զերծ մնալ ագրարային համալսարանի համար կարևոր նշանակություն ունեցող մասնաշենքը ֆրանսիական համալսարանին փոխանցելու գաղափարից:

Կոչ ենք անում ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդին, ռեկտորատին և գիտական խորհրդին հանդես գալ համալսարանի կենսական շահերից բխող քայլերով ու հայտարարություններով:

Հայտարարությունը բաց է միանալու համար և ուղղված է համալսարանի դասախոսներին, ուսանողներին, աշխատակիցներին, շրջանավարտներին, գործընկերներին և բոլոր շահագրգիռ անձանց»: