Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Գագիկ Ծառուկյանն ԱԺ մանդատների հանձնման այսօրվա արարողությանը չի մասնակցել: Լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ նախագահի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը հայտնեց, որ պատճառը զբաղվածությունն է:
«Ավելի վաղ պլանավորված միջոցառում ունի: Սա ոչ թե պետք է դիտարկել որպես վերաբերմունք, այլ որ զբաղվածության պատճառով չի կարողացել մասնակցել»,- ասաց նա:
Հարցին, թե Գագիկ Ծառուկյանը շարունակելո՞ւ է նախկինի պես շատ բացակայել ԱԺ նիստերից, Տոնոյանը պատասխանեց. «Այս պահին հավանականությունների տեսությունով չենք առաջնորդվում: Ամսի 14-ին կմեկնարկեն նոր ԱԺ-ի աշխատանքները: Մնացած ամեն ինչի մասին կխոսենք ըստ իրադարձությունների զարգացման»:
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին, Տոնոյանն ասաց, որ նա 7 հազարից ավելի ձայն է ստացել Կոտայքում, և նրան պետք է դիտարկել այս կոնտեքստում:
Ի դեպ, մանդատ վերցնելու արարողությանը ներկա չի եղել նաև Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը: