|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.57 |
| EUR | ⚊ | € 439.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.7033 |
| GBP | ⚊ | £ 498.34 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը մամուլի ասուլիս էր հրավիրել: Նա հրապարակել է Փաշինյանի վարկանիշի, Տավուշի գյուղերի հանձնման, քաղբանտարկյալների, խաղաղության պայմանագրի հարցում իշխանության ունակության ու բարեկամ երկրների մասին «AntiPuzzle» խորագրով հարցման արդյունքները։
2024-ի մարտին հարցվածների 54 տոկոսը արձանագրել է, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ կան։ Այդ 54 տոկոսից 47․9 տոկոսը նշել է Արմեն Աշոտյանի անունը որպես քաղբանտարկյալ, 26․1 տոկոսը՝ Մամիկոն Ասլանյանինը, 12․1 տոկոսը՝ Նարեկ Սամսոնյանի և 7․6 տոկոսը Արտակ Գալստյանի անունը։
Հարցին՝ ՀՀ իշխանությունները ունակ կլինե՞ն ՀՀ շահերից բխող, ընդունելի պայմաններով խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, հարցվածների ընդամենը 8․7 տոկոսն է կարծում, որ գործող իշխանությունը կարող է դա անել։
Մանրամասն՝ տեսանյութում