կարևոր
4096 դիտում, 7 ամիս առաջ - 2024-03-27 09:09
Հասարակություն

Լիլիթ Գալստյանի պաշտոնական հարցը Տիգրան Խաչատրյանին

Լիլիթ Գալստյանի պաշտոնական հարցը Տիգրան Խաչատրյանին

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի պաշտոնական հարցը ՀՀ փոխվարչապետ, Բրյուսովի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Խաչատրյանին։

«Հիշու՞մ եք բուհ-երը չկուսակցականացնելու և չքաղաքականացնելու Փաշինյանի խոստումը։ Բոլոր խոստումների պես սա էլ էր սուտ ու դատարկ։ /Տ․Ավինյան, Ս․Պապիկյան, Ժ․ Անդրեասյան, Տ․ Խաչատրյան, Վ․ Խաչատուրյան՝ բուհերի կառավարման խորհրդի անդամներ են/

Բայց ՞ գրառումն այդ մասին չէ․․․

  • Օրերս պաշտոնական նամակով դիմել եմ ՀՀ փոխվարչապետ, Բրյուսովի անվ․ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Խաչատրյանին՝ պարզաբանելու, թե որքանով է օրինական Բրյուսովի անվ․ պետակական համալսարանի ռեկտորի պաշտոնի համար հայտարարված բաց մրցույթը։
  • Այն տարակուսանք է առաջացնում, քանի որ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ռեկտորի նոր ընտրություններ կարող են նշանակվել նախորդ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում։
  • 2022 թ. դեկտեմբերի 9-ին կայացած ռեկտորի ընտրության արդյունքներն այս պահին վիճարկվում են դատարանում։ Մրցույթի արդյունքները չեն մտել կառավարության օրակարգ և բնականաբար կառավարության կողմից որևէ որոշում չի կայացվել։
  • Դատական գործերը դեռևս ընթանում են և դատարանը որևէ որոշում չի կայացրել։
  • Ինչպե՞ս է համալսարանի հոգաբարձուների խորհուրդը հայտարարել բաց մրցույթ, երբ դատական քննությունը ավարտված չէ և նախորդի արդյունքները անվավեր ճանաչված չեն։
  • Արդյոք սա Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի ակնհայտ խախտում չէ՞»։