կարևոր
39073 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-23 13:35
Մշակույթ Քաղաքական

Արցախցի ուսանողները փոխհատուցում կստանան. Լիլիթ Գալստյանի պնդումները հաջողությամբ պսակվեցին

Կառավարության դեկտեմբերի 21-ի նիստին ընդունված որոշումով՝ ուսման վարձի մասնակի կամ ամբողջական հատուցում կստանան ոչ միայն սեպտեմբերի 19-ից հետո բռնի տեղահանված ու ՀՀ բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթական հաստատություններում սովորող Արցախցի առաջին կուրսեցիները, այլ առհասարակ՝ Արցախցի ուսանողները։ Այս որոշման ընդունման մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին: Փաստացի նախորդ որոշումը վերատեսության է ենթարկվել։

Նույն հարցը դեկտեմբերի 6-ի կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր պատգամավորն ուղղել էր ԿԳՄՍ նախարարին՝ նշելով, որ կան բազմաթիվ արցախցի ուսանողներ, որոնք սեպտեմբերի 19-ից առաջ են Հայաստան եկել եւ նրանք էլ են համարվում բռնի տեղահանվածներ, սակայն կառավարության սահմանած հնարավորությունները նրանց վրա չեն տարածվում։ 

Ըստ կառավարության կայացրած նոր որոշման, շահառուների շրջանակը կընդլայնվի եւ փոխհատուցում կտրամադրվի նաեւ այն ուսանողներին, որոնք սովորում էին Հայաստանի բուհերում, բայց նրանց համար մինչեւ սեպտեմբերյան աղետալի դեպքերը վճարում էին Արցախի իշխանությունները։

Նախագծի ամփոփաթերթը՝ այստեղ