կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-04 16:49
Տնտեսական

Դժվար տարի է սպասվում՝ գնաճը կշարունակվի. Արմեն Գրիգորյան

Դժվար տարի է սպասվում՝ գնաճը կշարունակվի. Արմեն Գրիգորյան
ՀՅԴ Էկոնոմիկայի և ֆինանսների հանձնախմբի նախագահ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանն ArmDaily.am- հետ զրույցում նշեց, որ 2022 թվականը տնտեսապես դժվար տարի է լինելու Հայաստանի համար:
 
«Ես կարծում եմ, որ գնաճն այնուամենայնիվ կշարունակվի նույն տենդենցով աճել, որովհետև, տեսեք, 2021 թվականի հունվարը դեկտեմբերի նկատմամբ մոտավորապես 2-2.1 տոկոս, աճի դինամիկան բերեց հասցրեց այն կետի, որ կետին որ մենք հասանք: Բայց մենք հունվարից ունենք նոր փոփոխություններ, որոնք ուժի մեջ են մտնում, այսինքն անուղղակի հարկերի բարձրացումներ են օրենքով արդեն ամրագրված, ինչի մասին երկար ժամանակ ասում էին, որ հարկերի բարձրացումը այդ տեմպով կբերի գնաճի, սպառման ապրանքները կավելանան»,-ասաց Գրիգորյանը:
 
Տնտեսագետը նշեց, որ միայն երեք տոկոս կավելանա աքցիզային հարկով գանձումը, դիզելային վառելիքը քսայուղերը ծխախոտը, ալկոհոլային խմիչքները մոտավորապես 15-20 տոկոս գնաճ կգրանցեն: