|
Փոխարժեքներ
27 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Հայաստանի մայրուղիներին նախատեսվում է նոր և ժամանակակից տեսախցիկներով հագեցած համակարգ ներդնել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում այս մասին ասաց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։
«Մենք հիմա հետաքրքիր ծրագիր ունենք, պատրաստվում ենք էլեկտրոնային տեսալուսանկարահանող համակարգ ներդնել և մեծ աշխատանքներ ենք տանում։
Մրցույթ ենք հայտարարել։ Եթե ամեն ինչ բարեհաջող անցնի, մենք բոլոր մայրուղիներին կտեղադրենք նոր ու ժամանակակից տեսախցիկներ, որոնք ցույց կտան արագությունը, վարորդը ստիպված կլինի արագությունն իջեցնել»,- ասաց նա։
Ըստ Ղազարյանի՝ կթարմացվեն նաև Երևանի խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները։