|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախատեսում է Հայաստանում ներդնել ավտոտրանսպորտային միջոցների օգտահանման (ուտիլիզացիա) վճար: Մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:
«Այդ նախագիծը թույլ կտա նոր ներմուծվող մեքենաներից գանձվող օգտահանման վճարը փոխանցել պետական բյուջե: Հետագայում այդ գումարը հնարավոր կլինի օգտագործել այն կազմակերպություններին ֆինանսավորելու համար, որոնք կզբաղվեն մեքենաների ուտիլիզացիայով: Սա հնարավորություն կտա որոշակիորեն թարմացնել մեքենաների պարկը»,- նշեց Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ այս պահին մշակման մեջ է գտնվում ավտոտրանսպորտային միջոցների օգտահանման արժեքի որոշման հարցը։
Սիմոնյանը հայտնեց, որ դա թույլ կտա դիլերներին գնահատել և օգտահանման ենթարկել որոշակի տարիքի ավտոմեքենաները, ընդ որում պետությունը մասնակիորեն կսուբսիդավորի այդ գործընթացը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերի ընթացքում բազմիցս բարձրացրել է ավտոմեքենաների օգտահանման հարցը և նույնիսկ առաջարկել է որոշ փոփոխություններ և ավելի արտոնյալ սակագներ այդ գործընթացի համար։