| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հանրապետության մայրուղիների վրա մանր եղջերավոր կենդանիների մորթի և իրացման պայմանները բարելավելու նպատակով` ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, իր գործառույթների շրջանակներում, աջակցում է տնտեսվարողներին: Արդեն չորս իրացման կետ կապիտալ նորոգվել է. մորթն իրականացվում է սանիտարահիգիենիկ պատշաճ պայմաններում: Թբիլիսյան խճուղու վրա գործող անհատ ձեռնարկատեր Մամուտ Շաբաբյանի մսի վաճառակետն արդեն 15 տարի է իր ծառայություններն է մատուցում քաղաքացիներին. օրական 4-5 ոչխար են մորթում ու վաճառում տեղական շուկայում: Ձեռնարկատերը 2000 գլուխ ոչխար և նույնքան էլ գառ է պահում:
«Ամբողջովին նորոգել ենք տարածքը, որպեսզի վերջ դնենք բակային մորթին ու քաղաքացիներին նորմալ պայմաններում սպասարկենք»,-ասում է մսի վաճառակետի տնօրենը:
Ճանապարհներին գործող 20 վաճառակետ կա: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետն ու պաշտոնյաները դեռ հուլիսին են հանդիպել եզդի համայնքի մսամթերքի վաճառքով զբաղվող տնտեսվարողների հետ և պայմանավորվածություն ձեռք բերել, որ բացառվելու է փողոցում, ոչ պատշաճ սանիտարահիգիենիկ պայմաններում կատարվող մորթը: Տնտեսվարողներին առաջարկվել է վերացնել թերությունները,  մորթն իրականացնել համապատասխան պայմաններում կամ օգտվել սպանդանոցների ծառայությունից:
Մսի վաճառակետերում վերահսկողությունը շարունակական է լինելու: