|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ԿԳՄՍ նախարարը ներկայացրեց կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։ Մտքերի փոխանակության ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, նախարարին ուղղված մի քանի հարցադրումներով, հետաքրքրվեց, թե քանի ԲՈՒՀ է տեսակետ փոխանցել «Ակադեմիական քաղաք» ծրագրի առնչությամբ, այդ թվում՝ ԳԱԱ-ն։
Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե բյուջեից հայագիտությանը տրվող մասնաբաժինը որքա՞ն է։ Լիլիթ Գալստյանը նաև նշեց, որ արցախցի ուսանողների որոշակի շրջանակ դուրս է մնացել պետական աջակցության ծրագրերից․ նման մի ուսանողի ծնողի հետ այսօր պատգամավորը հանդիպում էր նախատեսել։
ԿԳՄՍ նախարարից Լիլիթ Գալստյանը նաև հետաքրքրվեց, թե արդյո՞ք ՅՈՒՆԵՍԿՕ-ից պահանջե՞լ են օկուպացված Արցախում դիտարկել հայկական մշակութային ժառանգությունը։
Հարցերի մանրամասներն ու պատասխանները՝ տեսանյութում։