կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-01 16:55
Հասարակություն

Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կենսունակ ժառանգություն» պարբերականում

Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կենսունակ ժառանգություն» պարբերականում

Լույս է տեսել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող՝ Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային կենտրոնի (Սոֆիայի կենտրոն) 2021 թ. պարբերականը, որում ընդգրկված են նաև հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված հոդվածներ։

Մասնավորապես՝ հրապարակվել են «Այրոգի» ստվերների թատրոնի ղեկավար Արմեն Կիրակոսյանի «Հայկական ստվերների թատրոնի պատմությունից» և «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի կրթության գծով տնօրեն Էլիզաբեթ Շիրինյանի «Ինքնության այբուբեն. իմ հայկական այբուբենը» հոդվածները, որոնցում ներկայացվում են հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության բազմազանությունը և այդ շրջանակում առանձնացող ինքնատիպ դրսևորումները (տե՛ս՝ էջ 101-111), ինչպես նաև Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և Հովհաննես Թումանյանի թանգարանի գործունեությանը վերաբերող ակնարկներ (տե՛ս՝ էջ 33-36)։

Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Սոֆիայի կենտրոնի հետ համագործակցում է 2013 թ.-ից և ակտիվորեն մասնակցում է կենտրոնի կազմակերպած ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված միջոցառումներին` այդ համագործակցությունը դիտարկելով որպես հայկական մշակութային ժառանգության տարածման և միջազգային հանրահռչակման լայն հնարավորություն։

(Նշյալ պարբերականին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ):