Փոխարժեքներ
14 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.01 |
EUR | ⚊ | € 413.24 |
RUB | ⚊ | ₽ 3.83 |
GBP | ⚊ | £ 498.3 |
GEL | ⚊ | ₾ 139.72 |
Ինչպես ենք մենք հակազդում, ունենք արդյոք օկուպացված տարածքներում մնացած հուշարձանների ցանկեր, կարողանում ենք արդյոք միջազգային հարթակներում, այդ թվում մի շարք միջազգային պայմանագրերով պաշտպանել մեր ժառանգությունը ոչնչաչացումից, կարողանում ենք արդյոք միջազգային հանրությանը ներկայացնել այն մշակութային ցեղասպանությունը, որ այսօր Արցախում իրականացնում է Ադրբեջանը: Այս մասին ԱԺ-ում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
Ստորև ներկայացնում ենք պատգամավորի հարցադրումն ամբողջությամբ:
44–oրյա ողբերգական և կապիտուլյացիոն պատերազմի արդյունքում մարդկային անգնահատելի զոհերի կողքին ունեցանք նաև ահռելի մշակութային կորուստներ: Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքում են մնացել 19 թանգարան, հնագիտական և գեղարվեստական հավաքածուներ, որոնցից յոթը երբեք թուրքի ոտք չմտած Հադրութում, տասներկուսը՝ ըստ վարչապետի դժգույն և դժբախտ Շուշիում։
Միայն Շուշիում պատմության և մշակույթի հուշարձանների թիվը 197 էր, գործում էր 10 պետական թանգարան, ուր պահպանվում էր ազգային նշանակության շուրջ 20 345 ցուցանմուշ։ Շուշի քաղաքում էին գործում նաև իր տեսակի մեջ եզակի Շուշիի գորգերի թանգարանն ու հայկական դրամի թանգարանը։
Ավելորդ է ասել, որ մշակութային այս գանձերը Արցախի հողի նկատմամբ մեր սեփականության և մեր ինքնության վավերագրերը, մեր հայրենի հողի նկատմամբ մեր քաղաքական և այլ իրավունքների հիմքերը։
Այսօր Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային ժառանգության նկատմամբ ոչնչացման քաղաքականություն է իրականացվում, որը կարելի է բաժանել մի քանի խմբերի՝ հոգևոր-քրիստոնեական արժեքների և պատմական հետքերի ոչնչացում, յուրացում, պղծում, վանդալիզմ:
Իսկ Ադրբեջանական չակերտավոր գիտական և քաղաքական միտքը զբաղված է նաև գիտական զեղծարարությամբ՝ փորձելով այդպես Արցախի ադրբեջանական պատկանելության հիմքեր ստեղծել: Այս ընթացքում Դադիվանքի և Ծակուսւ վանքերի ուդիացման ջանքերը:
Հարց՝ ինչպես ենք մենք հակազդում, ունենք արդյոք օկուպացված տարածքներում մնացած հուշարձանների ցանկեր, կարողանում ենք արդյոք միջազգային հարթակներում, այդ թվում մի շարք միջազգային պայմանագրերով պաշտպանել մեր ժառանգությունը ոչնչաչացումից, կարողանում ենք արդյոք միջազգային հանրությանը ներկայացնել այն մշակութային ցեղասպանությունը, որ այսօր Արցախում իրականացնում է Ադրբեջանը:
Մինչդեռ այն մեր պետության առաջնահերթությունների և համակարգված աշխատանքի թիրախում պիտի լիներ՝ մի կողմից կասեցնելու Ադրբեջանական գիտական և ինֆորմացիոն զեղծարարությունը, մյուս կողմից գիտական և միջազգային իրավական հիմքերով անքննելի դարձնելու մեր պատմական և քաղաքական իրավունքնները:
Պատգամավորի հարցի և նախարարի պատասխանի տեսանյութն ամբողջությամբ՝ ստորև: