Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Ղարաբաղում մշակութային արժեքները պահպանելու համար կարող են ներգրավվել մասնագետներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնի առաջարկով: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ առաքելություններով դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան:
«Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության օբյեկտների պահպանման գործընթացը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավմամբ, այդքան էլ հեշտ չի լինի», - ասել է նա։
Միտրոֆանովայի խոսքով՝ «այս տարածքում Համաշխարհային ժառանգության օբյեկտներ չկան»:
«Միևնույն ժամանակ, հատուկ խնդրանքով, կարող են ներգրավվել Համաշխարհային ժառանգության կենտրոնի (ՅՈՒՆԵՍԿՕ) առաջարկած փորձագետները», - ընդգծել է Ռուսաստանի արտգործնախարարության դեսպանը:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ասուլիսում հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՄԱԿ-ի կազմակերպությունների, առաջին հերթին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, կարող են հսկայական դեր ունենալ Ղարաբաղում խաղաղ կյանք հաստատելու, էթնիկ-դավանանական խմբերի համակեցության, մշակութային, կրոնական վայրերի վերակենդանացման և դրանց անվտանգ ու հարգալից գործունեությունն ապահովելու գործում։