Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Գյումրիում է: Նրան ուղեկցում են ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, պատգամավորներ: Ներկա են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Քաղաք մուտք գործելուն պես Փաշինյանը, տեսնելով ճանապարհի վիճակը, դիմեց Սամվել Բալասանյանին: «Սա մայթ է եղել, քանդել եք: Մարդիկ այստեղով գնում-գալիս են, քանդելուց առաջ մտածո՞ւմ ենք՝ էդ ընթացքում մեր քաղաքացին որտեղո՞վ է քայլելու»,- հարցրեց նա:
«Հենց ստեղով է քայլում»,- պատասխանեց Բալասանյանը:
«Կաբլուկով կինը սրա մեջ ո՞նց է կանգնելու: Որ քանդում ենք, մտածո՞ւմ ենք՝ էս դպրոցի աշակերտը որտեղո՞վ է գնալու տուն»,- հարցրեց վարչապետը:
«Պարո´ն վարչապետ, ուրիշ տարբերակ հնարավոր չէր»,- պատասխանեց Բալասանյանը:
Փաշինյանը հակադարձեց` ասելով, որ համաձայն չէ: Նա նաև ընդգծեց, որ մեղադրելու ցանկություն չունի, ուղղակի ուշադրություն է հրավիրում այս իրավիճակին, քանի որ վաղը նույն վիճակը կարող է լինել նաև այլ մարզերում: «Այսօր Հայաստանի շինարարական հրապարակների 90 տոկոսը աղբանոց է»,- շեշտեց նա` հավելելով, որ եվրոպական որևէ երկրում նման բան չես տեսնի:
Սրան ի պատասխան` ԼՀԿ պատգամավոր Սարիկ Մինասյանն արձագանքեց. «Էս փառք է, հլը»:
Պատգամավորի նմանատիպ դիտարկումը դուր չեկավ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Նա նկատողություն արեց Մինասյանին՝ ասելով` շատ է խոսում: Միաժամանակ, ներկաներից մեկը պատգամավորին «կլյաուզնիկ» անվանեց:
Ստեղծված իրավիճակը զայրացրեց Փաշինյանին. «Է~, դե չեղավ, ժողովո'ւրդ, հիմա կարո՞ղ ա ստեղ մի հատ էլ քուչի կռիվ սկսվի, մի հատ հանգստացեք, այ քեզ բան: Մի հատ էլ իմ ներկայությամբ հիմա նման բա՞ն եք անելու», բարկացավ Փաշինյանը, ինչից հետո միջադեպը հարթվեց: