կարևոր
4585 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-20 18:46
Հասարակություն

Սիրելի հայրենակից, մի՛ հավատա գերագույն գլխավոր սուտասանին․ պատգամավորը փոխանցեց վանաձորցիների հորդորը

ԱԺ-ում, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, մինչ բուն հարցը հնչեցնելը, «Հայաստան» խմբակցվության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն ասաց․

«Բազմաթիվ վանաձորցիներ ինձնից պահանջել են հենց կառավարության ներկայությամբ հանրությանը փոխանցել հետևյալը․

Սիրելի հայրենակից, մի հավատա գերագույն գլխավոր սուտասանին։ Նա մեզ բոլորիս խաբել է, խաբում է ու խաբելու է, քանի դեռ զբաղեցնում է վարչապետի աթոռը։Նա  խաբեց, հայտարարելով թե մեր երկիրը ժողովրդավարության բաստիոն է, սակայն երբ վանաձորցին ընտրեց Մամիկոն Ասլանյանին, քրեական գործ կարվեց և Ասլանյանն արդեն 2,5 տարի է, կալանքի մեջ է, որովհետև ընդդիմությունն իրենց բաստիոնում իրավունք չունի հաղթելու։ Համայնքապետի ժպ նշանակվեց վարչապետի ճաշակով, հաշվի չառնելով ժողովրդի ընտրության արդյունքները։

Նա վանաձորցուն խաբեց՝ բացելով գազաբալոնների գործարան և հայտարարելով, թե կունենանք նոր աշխատատեղեր, սակայն բացելուց հետո  այդ գործարանը չի աշխատել, ոչ մի աշխատատեղ չի բացվել, մեզ ու ձեզ խաբեցին։

Նա 2023 թ-ը հայտարարեց Թումանյանի ռազմավարական գործերի ընթերցման տարի, սակայն Թումանյանի «Չարի վերջ»-ի հերոսի նման Հայաստանի տարածքները կտոր-կտոր հանձնում է թշնամուն և Լոռին դարձնում Ադրբեջանին սահմանակից: Սիրելի հայրենակից, շարունակում է վանաձորցին․ եթե չես ուզում  շարունակ խաբված մնալ, ապա միացիր այս իշխանություններից ազատվելու պայքարին, միայն դրանից հետո կարող ենք երկիրը փրկել օրհասական վտանգներից»,-ասաց Կյուրեղյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։