կարևոր
10174 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-05 16:28
Իրավական

Վանաձորցիների ու Վանաձորի ավագանու նկատմամբ դիվերսիան ավարտվեց. Արսեն Բաբայան

Վանաձորցիների ու Վանաձորի ավագանու նկատմամբ դիվերսիան ավարտվեց. Արսեն Բաբայան

Վանաձորցիների ու Վանաձորի ավագանու նկատմամբ Լուսավոր Էդմոնենց կազմակերպած դիվերսիան ավարտվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ, փաստաբան Արսեն Բաբայանը:

«Հիշեցնեմ, 2021–ի դեկտեմբերից իշխանության կողմից ստանալով հանձնարարություն՝ լուսավորականները իրավական անթույլատրելի աճպարարությունների դիմելու միջոցով, վարչական դատարանի դատավորներից մեկի օժանդակությամբ, աննախադեպ անօրինականությունների միջոցով արգելափակել էին Վանաձորի քաղաքապետի ընտրությունը։

Դրանով լուսավորականները պայմաններ էին ստեղծել, որպեսզի իշխանությունը քաղաքական բանտարկության ենթարկի Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին։

Վերջապես վճռաբեկ դատարանը 1 տարի 9 ամիս անց վերջակետ դրեց այս ամենին։ Վճռաբեկ դատարանը մերժել է Լուսավորի բողոքը, որի արդյունքով վերացել է Վանաձորի ավագանու կողմից նույն համայնքի ղեկավար ընտրելու արգելքը։

Այսպիսով, Վանաձորի ավագանու անդամները, հատկապես Մամիկոն Ասլանյան դաշինքի ներկայացուցիչնեչը, պետք է կարողանան ուժ գտնել իրենց մեջ և անտեսելով կամ դիմանալով իշխանական լայնածավալ հարձակումներին՝ Մամիկոն Ասլանյանի ընտրությունը հաստատեն նրան ընտրելով Վանաձորի քաղաքապետ։

Մամիկոն Ասլանյանն արդեն տարուց ավել է՝ դիմանում է ամենադժվար փորձությանը, նա պատվով կրում է քաղաքական բանտարկությունը և նա արժանի է վանաձորցիների, հատկապես՝ իր թիմակիցների լայն աջակցությանը»։