կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-18 00:16
Քաղաքական

Մինչև դու, հայրենակից ջան, ասում ես «միայն թե հները չգան», Նիկոլն ու թուրքն արխային խլելու են հողդ, ունեցվածքդ, ապրուստիդ միջոցներ, խժռելու են ձագերիդ. Կ. Վրթանեսյան

Մինչև դու, հայրենակից ջան, ասում ես «միայն թե հները չգան», Նիկոլն ու թուրքն արխային խլելու են հողդ, ունեցվածքդ, ապրուստիդ միջոցներ, խժռելու են ձագերիդ. Կ. Վրթանեսյան

Ռազմական փորձագետ, Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը գրում է.

«Նիկոլի ղազերից մեկը գրել է. «Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից ՈՉ ՄԻ ՄԻԼԻՄԵՏՐ տարածք Ադրբեջանին չի հանձնվում»։

Իսկ հիմա բացատրեմ, թե ղազը որտեղ է խաբում. հարցն այն է, որ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի ՍԱՀՄԱՆՆԵՐՆ այսօր որոշում են ադրբեջանցիներն ու ռուս սահմանապահները, իսկ այն մարդիկ, որոնք ի պաշտոնե պետք է Հայաստանի շահերը պաշտպանեին (ու որոնց լեզուս չի պտտվում «Հայաստանի իշխանություններ» անվանել), այդ գործընթացում լծված են Ադրբեջանի շահերի պաշտպանությանը։

Այսինքն եթե վաղը ռուսներն ու թուրքերը որոշեցին, որ սահմանն անցնում է Երևանում Սարյանի փողոցով, ապա կբերեն, կգծեն, իսկ նիկոլական անբարոյականները կսկսեն ձեզ համոզել, որ «Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից բան չի պակասի»։ Դե հա, չի պակասի, որովհետև Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը կեզրափակվի Սարյանի փողոցով։

Այո, սա դավաճանություն է, մաքրամաքուր դավաճանություն։

Այսօր ՀՀ կառավարությունում, ԱԺ-ում, ՊՆ-ի ղեկավարությունում դավաճաններ են և հենց այդ պատճառով է թուրքն այսօր անպատիժ գնդակահարում հայ զինվորներին, տասնյակներով գերիներ տանում, քաղաքացիականներ առևանգում, Հայաստանի հողերը զավթում։

Բայց մինչև դու, հայրենակից ջան, այսպիսի կտերն ուտում ես, ասում ես «միայն թե հները չգան», ասում ես «թքած ամեն ինչի վրա», Նիկոլն ու թուրքն արխային խլելու են հողդ, ունեցվածքդ, ապրուստիդ միջոցներ, խժռելու են ձագերիդ ու դեռ մի բան էլ քո վրա մատ են թափ տալու։

#նիկոլաթուրքեր

#նիկոլապետություն»: