|
Փոխարժեքներ
11 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.89 |
| EUR | ⚊ | € 423.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.2891 |
| GBP | ⚊ | £ 492.6 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ապրիլի 17-ին Վանաձորում քաղաքացիների հետ հանդիպել են «Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Պատգամավորների խմբում են եղել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ Աշոտ Սիմոնյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Լևոն Քոչարյանը, Աննա Գրիգորյանը և Էլինար Վարդանյանը։ Նրանք ներկայացրել են արտաքին ու ներքին մարտահրավերները, դրանք հաղթահարելու միջոցներն ու հետագա անելիքները, լսել քաղաքացիների մտահոգություններն ու առաջարկությունները:
Իշխան Սաղաթելյանը ընդգծել է՝ երկրում առկա տարատեսակ խնդիրները՝ անվտանգայինից մինչև սոցիալ-տնտեսական, Արցախ վերադարձի հարց ու ռազմագերիներ, չե՛ն լուծվելու, քանի դեռ սրանք կան ու հավելել, որ կազմակերպելու են մարդկանց տարբեր քաղաքներում մինչև գնահատեն, որ բավարար ուժ ունեն և ճիշտ պահն է՝ դուրս գալու իշխայափոխության համար, դա անելու են։