«1․ Պատերազմը կարելի էր կանխել, պատերազմը կարելի էր ավարտել նվազ կորուստներով։
2․ Շուշին չեն գրավել, Շուշին հանձնվել է։
3․ Ադրբեջանական բանակը նույնպես պահանջ ուներ դադարի, ներքին դժգոհությունը մեծանում էր, և մենք կարող էինք բարենպաստ դիրքեր գրավել եռակողմ հայտարարության մեջ։
5․ Բանակը կոտրված է, միլիարդ դոլարից ավելի զենք-զինամթերքի կորուստներ ունենք, տնտեսական հսկայական կորուստներ՝ վարելահողեր, հանքեր, ՀԷԿ-եր և այլն։
5․ Մենք մտել ենք կործանարար խաղաղության մեջ։
6․ Պարտությունը շարունակվում է նաև զինադադարից հետո։ Ադրբեջանը խախտում է եռակողմ հայտարարությունը, Հայաստանը շարունակում է սեղմվել և փոքրանալ պատերազմի ավարտից հետո։
7․ Հունվարի 11-ի հանդիպմանը Ադրբեջանը լուծեց իր համար ֆունդամենտալ հարց, իսկ հայկական կողմը, որ գնացել էր գերիների հարցը լուծելու, որևէ հարց չլուծեց։
8․ Ճանապարհների բացումից Թուրքիան ու Ադրբեջանն են շահելու, մեր բիզնեսը կուլ է գնալու։
9․ Թույլ պետությունը չի կարող ունենալ ուժեղ տնտեսություն։ Թույլ վիճակում տնտեսությունը լինելու է իրենց ձեռքում, իսկ մենք դառնալու ենք բնակավայր, ոչ թե պետություն։
10․ Հայաստանում գործող իշխանությունները կամաց-կամաց ազգայինը հանելու են, ազգային դառնալու է երկրորդական։
11․ Արտահերթ ընտրություններ Նիկոլ Փաշինյանի օրոք՝ նշանակում է վերարտադրել նրա իշխանությունը։
12․ Նիկոլ Փաշինյանը մենակ չէ, նա ունի թիմ, բայց «Իմ քայլը» չէ։ Դա մոտ 20 հոգանոց մարդկանց մի խումբ է, որոնց մի մասը տարբեր երկրների լրտեսներ են, որոնք իրականացնում են դրսի ծրագրեր։
Ինչո՞ւ հայտնվեցիք այս վիճակում
1․ Երկրի ներսում անվտանգությունն ապահովված չէ։ Հայաստանում բազմաթիվ լրտեսական ցանցեր կան, տարբեր երկրների, այդ թվում և Թուրքիայի։ Նրանք սողոսկում են իշխանության մեջ։ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է լրջորեն զբաղվի այս հարցով, ոչ թե մանր քաղաքական խնդիրներ լուծի։
2․ Դրսի հիմնադրամներից սնվող բազմաթիվ կազմակերպություններ համապատասխան հոգեբանություն են ներշնչում մեր երիտասարդությանը։ Այն, ինչ չեն անում մեր դպրցները, անում են նրանք՝ մեր երիտասարդներին դարձնելով իրենց ծառան։ Եվ այդ ծառաներն այսօր իշխանության մեջ են։ Ժամանակավոր կառավարության առաջիկա խնդիրներից մեկը պետք է լինի ԱԱԾ-ի աշխատանքների վերականգնումն ու համապատասխան օրենքներով դրսից ֆինանսավորվող կազմակերպւթյունների դաշտը կարգավորելը։
3․ Կրթական համակարգում խայտառակ վիճակ է։ Դպրոցը պետք է դաստիարակի երեխաներին, հպարտություն սերմանի իրենց ազգի, պատմության նկատմամբ, մրցակցության ձգտում ուրիշ ազգերի նկատմամբ, որ չխաբվեն «ազատություն», «արդարություն» բառերից, որով հեշտությամբ մեր երեխաների ուղեղները փչացնում են։ Ներքին անվտանգության համար կարևորագույն հարցը դառնում է կրթությունը, որի հիմքում պետք է ընկած լինի հայ քաղաքացի, հայ մարդ դաստիարակելը։
4․ 2018 թվականին իշխանության եկան կոռուպցիայի դեմ պայքարի կոչերով։ Իսկ այսօր արդեն մարդիկ չեն վրդովվում ու չեն զարմանում ներկա կոռուպցիայից։ Կոռուպցիայի դեմ պետք է պայքարել, քանի որ դա պայքար է նաև երկրի անվտանգության համար։ Բայց դա պետք կատարվի պարբերաբար, հատուկ օրենքներով ու մեխանիզմներով, ոչ թե խոսքերով։
5․ Նիկոլ Փաշինյանն ամենակոռումպացված լրագրողներից էր։ Լրագրողները դա գիտեին, և ես մեղադրում եմ նրանց, որ այն ժամանակ, երբ ժողովուրդն ընտրում էր Փաշինյանին, որն իբր պետք է պայքարեր կոռուպցիայի դեմ, ժողորդին ճշմարտությունը չասացին։
Այս վիճակից կարելի՞ է ոտքի կանգնել և ինչպե՞ս
1․ Կառավարության անդամները պետք է լինեն պրոֆեսիոալ, փորձառու, չվարկաբեկված, իրենց ոլորտում հեղինակություն վայելող մարդիկ։
2․ Հայաստանն ու Արցախը երբեք պատերազմ հրահրող չեն եղել։ Նույնն էլ պիտի լինի հետագայում։ Բայց մենք դիմադրություն ենք ցույց տալու և թույլ չենք տալու, որ մեր իրավունքները ոտնահարեն։
3․ Պիտի ունենանք բանակ, որից կվախենան։ Չկա հզոր պետություն, չկա բարեկեցություն։ Եվրոպայի կենտրոնում գտնվող Շվեյցարիան, որը ոչ մեկի հետ չի պատերազմում, ունի աշխարհի լավագույն բանակներից մեկը, և բոլորը զինապարտ են։
4․ Արցախի հարցում պետք է վերականգնել ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունները՝ պահանջելով, որ միջազգային բոլոր օրենքներին համաձայն ապահովվի Արցախի ամբողջականությունը։ Այս հարցում որևէ զիջում լինել չի կարող։
5․ Վերականգնել Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները։ Ռուսաստանն իր պարտականությունները կատարել է Հայաստանի նկատմամբ, բայց կարող էր անել շատ ավելին, եթե Հայաստանը նորմալ հարաբերություններ ունենար Ռուսաստանի հետ։ Մի կողմից Նիկոլ Փաշինյանը քծնում էր Ռուսաստանին այնպես, ինչպես ոչ մի իշխանություն, մյուս կողմից անընդահտ գրգռում էր ռուսական պետության և նրա ղեկավարի արժանապատվությունը։
6․Զարգացնել Չինաստանի հետ հարաբերությունները։ Չինաստանը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերություններով։ Հայաստանը բնական պատնեշ է Չինաստանի համար պանթուրքիզմի ճանապարհին, Չինաստանը շատ բանով կարող է մեզ օգտակար լինել։ Բայց Նիկոլ Փաշինյանը միացավ հակաչինական ալյանսի, որից հետո մենք այլևս Չինաստանի բարեկամ երկիր չենք դիտարկվում։
7․Փաշինյանի իշխանությունը փչացրեց հարաբերությունները Իրանի հետ՝ ԱՄՆ-ին դուր գալու համար։ Ի՞նչ շահեցինք մենք։ Կորցրեցինք ամեն ինչ, շահեցինք ոչինչ՝ դառնալով ուրիշի խաղի խաղալիքը։
8․ Թուրքիայի հետ ինչ-որ ժամանակ անց պետք է հարաբերություններ ունենալ, բայց ամրապնդվելուց հետո։ Իսկ այսօր Թուրքիան ագրեսիվ քաղաքականւթյուն է վարում ողջ աշխարհում, և Թուրքիայի թշնամիներ այսօր իրար հետ համագործակցում են։ Մենք էլ պետք է համագործակցենք, ոչ թե, որ Թուրքիային չենք սիրում, այլ քաղաքական մաթեմատիկան է դա պահանջում։
9․ Դաշնակիցների հարցը պետք է լուծել մեր անվտանգության և ապահովության համար։
10․ Սոցիալ-տնտեսական լրջագույն խնդիրները լուծելու համար պետք են ներդրումներ, որոնք այսօր կարող են անել Սփյուռքում, մասնավորապե Ռուսաստաում ապրող հայազգի գործարարները։Այս իշխանության օրոք նրանք ներդրումներ չեն անի, սակայն վստահելի իշխանության դեպքում կանեն։
11․ Մենք ոչ թե հույս ունենք, այլ ճանապարհ ունենք ոտքի կանգնելու։ Ճանապարհի հիմքում մի շատ կարևոր հարց կա․ դա ներքին հպարտությունն է, մեր ազգային պատկանելության նկատմամբ հավատն ու վստահությունը։ Եթե ազգայինը հանում են, մենք ոչնչի չենք հասնի։
12․ Բարձր խնդիրներ պետք է դնել։ Գոյատևման ճանապարհը տանում է փակուղի։
13․ Մենք պետք է փոխենք իշխանությունը, որովհետև ուրիշ ճաապարհ չկա։ Հակառակ դեպքում Հայաստանը դատապարտված է։ Մենք պետք է հասկանանք, որ իշխանափոխությունը պատիժ է ոչ միայն անցյալի համար, այլ ճանապարհ է դեպի ապագա։
14․ Ողջ կյանքս պայքարել եմ մեր ժողովրդի համերաշխության համար։ Բայց ես չեմ հանդուրժի, որ ինչ-որ մարդիկ իրենց անձնական շահի համար կործանեն այս երկիրը։
15․ Իշխանությունը պետք է փոխի ժողովուրդը, և այդ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի»։