կարևոր
3790 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-18 17:32
Քաղաքական

Ստոլտենբերգն Անդրկովկասում սկում է «Մեծ խաղ»

Ստոլտենբերգն Անդրկովկասում սկում է «Մեծ խաղ»

Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը հայտնել է՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կայցելի Ադրբեջան, Վրաստան և Հայաստան: Նա մի շարք հանդիպումներ կունենա այդ երկրների պաշտոնյաների հետ։ 1994 թ-ից Անդրկովկասի բոլոր երեք երկրները ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի մասնակից են: Սակայն այս երեք երկրներից միայն Վրաստանն է ակտիվ գործընկերություն զարգացնում ՆԱՏՕ-ի հետ և հռչակում դրան անդամակցելու ձգտումը։ Արդեն 2004 թ-ին Վրաստանը դարձավ Անդրկովկասի առաջին երկիրը, որը համաձայնեցրեց ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության ծրագիրը։ Այն իր տարածքն է տրամադրում տարբեր զորավարժությունների անցկացման համար, որոնց ընթացքում Այլանսի զինծառայողները յուրացնում են իրենց մարտական գործողությունների հնարավոր շրջանը։ Այս տարվա փետրվարին Ստոլտենբերգը այլանսի կենտրոնակայանում առաջին անգամ ընդունել էր Վրաստանի նոր վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ նրան համարելով «տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ»:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա վերջերս Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կազմում հայտնվեցին ՆԱՏՕ-ի անդամ Կանադայի ներկայացուցիչները: Այո, Ստոլտենբերգի Երևան գալը, հավանաբար, պատահական չէ, քանի որ այն համընկնում է Հայաստանի վարչապետի հայտարարությունների հետ այն մասին, որ «ժամանակն է այլընտրանքային տարբերակներ փնտրել անվտանգության ոլորտում, այլ ոչ թե վստահել միայն Ռուսաստանին»։ Վերջերս Հայաստանում անցկացվել են հայ-ամերիկյան առաջին զորավարժությունները, իսկ հանրապետության ԶԼՄ-ներում մշակվում է այն թեզը, որ Երեւան-Փարիզ ռազմական դաշինքը եւ ՆԱՏՕ-ի այլ երկրների հետ համագործակցության ընդլայնումը «Հայաստանին անվտանգության երաշխիքներ կտան»: Ադրբեջանում ՆԱՏՕ-ի ներկայությունը որոշվում է Թուրքիայի հետ նրա սերտ ռազմատեխնիկական համագործակցությամբ։

Ուստի Ստոլտենբերգի այցը տարածաշրջան ընկալվում է որպես նշանակալից նշանակության իրադարձություն, որն ուղղված է Անդրկովկասի երեք պետությունների հետ համագործակցության ոլորտների ընդլայնմանը՝ նրանց հնարավոր հեռանկարային ներգրավմամբ Այլանս։ Բրյուսելում կարծում են՝ Հայաստանի «օպուրտունիզմը» ՀԱՊԿ-ում «թուլացնում է Ռուսաստանի ազդեցւթյունը տարածաշրջանում» եւ «բարենպաստ պատմական հնարավորություններ» է ստեղծում տարածաշրջանում իր շահերի առաջմղման եւ առնվազն Ռուսաստանին հակակշռելու, իսկ առավելագույնը՝ նրան «քաղաքականության կովկասյան ուղեծրից» դուրս մղելու համար:

Կա ևս մեկ գայթակղություն՝ հակամարտող Ադրբեջանին և Հայաստանին ակտիվորեն մղել խաղաղության պայմանագրի իրենց կուրատորության ներքո, որպեսզի հետո հակառուսական հարթակում միավորեն նրանց արտաքին քաղաքական և այլ ջանքերը։ Ի վերջո, համարվում է՝ Անդրկովկասում Ռուսաստանի դիրքերի կորուստը կկանխի նրա քաղաքականությունը հարեւան Մերձավոր Արեւելքում՝ Թուրքիայի քաղաքակնության հնարավոր փոփոխությունների պատճառով։ Մյուս կողմից՝ Բրյուսելի կողմից նման նախագծի հաջող իրականացման դեպքում Անդրկովկասի երեք երկրները մտցվում են նոր մերձավորարեւելյան ռիսկերի գոտի, ինչը նպաստում է, այսպես կոչված, անվտանգության ոչ ավանդական խնդիրների ի հայտ գալուն այնտեղ ԱՄՆ ազդեցության թուլացման պայմաններում։ Դրան արձագանքելու կամ կանխարգելիչ միջոցներով գործելու համար ՆԱՏՕ-ն պետք է ապահովի իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում, այլ ոչ թե հույսը դնի, ինչպես Ուկրաինայում, Ադրբեջանի, Վրաստանի կամ Հայաստանի զինված ուժերի վրա։ Բացի այդ, տարածաշրջանում իրադարձությունների «անսպասելի» ընթացքը կարող է ստիպել Ռուսաստանին և Իրանին գործողություններ ձեռնարկել իրենց ազգային շահերը պաշտպանելու համար:

Պատահական չէ, որ այժմ արևմտյան շատ փորձագետներ պնդում են Անդրկովկասում նոր «մեծ խաղի» սկիզբը, որում Ռուսաստանն «Ուկրաինայից հետո հաղթելու քիչ շանսեր ունի», քանի որ «Մեծ Մերձավոր Արևելքի» աշխարհաքաղաքական պարադիգմներում Անդրկովկասը «երկրորդական ճակատ է Ռուսաստանի և Արևմուտքի միջև ներկայիս առճակատման հիմնական ուղղության համեմատ»: Եվ Թուրքիան Արևմուտքի կողմից դուրս կմղվի «խաղից»՝ մերկացնելով Ադրբեջանի թիկունքը սիրիական պատերազմին և Իրաքում ռազմական մասնակցության պատճառով։ Ահա թե ինչու այսօր ոչ ոք Անդրկովկասի երկրներին չի երաշխավորում սովորական ստատուս-քվոն, որն արդեն դառնում է ավելի լայն աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական համայնապատկերի մաս։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նա այդ տարածաշրջանում նոր նպատակային քաղաքականություն մշակելու ճանապարհին է։ Նա պետք է կողմնորոշվի՝ արդյո՞ք այժմ Անդրկովկասը համարել բուֆերային գոտի իր և ՆԱՏՕ-ի միջև, թե՞ պոտենցիալ պլացդարմ նոր հակամարտությունների համար՝ ավելի լայն աշխարհագրական ընդգրկմամբ։

Եկել է ընտրության պահը։

 

Ստանիսլավ Տարասով

Թարգմ.՝ Գայանե Մանուկյանի