|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի նախօրեին առաջարկել է անցկացնել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստ. hայտնում է Die Welt թերթը:
«Ես կցանկանայի Ռուսաստանին հրավիրել՝ մասնակցելու Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստին: Մենք շատ թեմաներ ենք կուտակել քննարկման համար»,- հավելել է նա:
Ըստ Ստոլտենբերգի՝ ինքն առաջարկել էր, որ Մոսկվան նոր հանդիպում անցկացնի մոտ մեկ տարի առաջ, բայց դրական արձագանք չէր եղել:
Քննարկման հիմնական թեմաների շարքում են՝ մտքերի փոխանակում ռազմական զորավարժությունների վերաբերյալ և յուրաքանչյուր կողմի ռազմական գործունեության «բավարար թափանցիկություն»՝ օդում և ծովում չկանխամտածված պատահարներից խուսափելու համար:
«Ներկայումս Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները հասել են ցածր կետի, ինչը չէր նկատվում սառը պատերազմի ավարտից ի վեր: Կարծում եմ, որ երկխոսությունը լարվածությունը թուլացնելու լավագույն միջոցն է»,- ամփոփել է Ստոլտենբերգը: