Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մարզային հանդիպումների շրջանակում «Հայաստան» խմբակցության պատգամավորներ՝ Իշխան Սաղթելյանը, Լևոն Քոչարյանը, Քրիստինե Վարդանյանը, Աննա Գրիգորյանը և Թադևոս Ավետիսյանը այցելել են Արտաշատ քաղաք։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը քաղաքացիներին իրազեկել է երկրում տիրող ծանր իրավիճակն ու մարտահրավերները։ Սաղաթելյանի խոսքով՝ երկու ճանապարհ է մեր առջև դրված՝ կամ հանձնվենք կամ պայքարենք, իսկ իրենք ընտրել են երկրորդը։ «Ու այդ ճանապարհին մեր հույսը, դաշնակիցը, պայքարի ընկերը դուք եք։ Մենք ուրիշ ռեսուրս չունենք, ուրիշ հնարարվորություն չունենք»։
Նա նաև նշել է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները ծանոթացել են Ադրբեջանի հետ քննարկվող փաստաթղթին, որը խաղաղության հետ որևէ առնչություն չունի, այլ վերջնական կապիտուլյացիայի է տանում:
«Դա մի փաստաթուղթը, որով փորձում են Արցախի հարցը լուծել և որով որևէ կերպ չի՛ զսպվում Ադրբեջանի հետագա ագրեսիան Հայաստանի նկատմամբ»,- ասել է նա։
Մանրամասն՝ տեսանյութում